ՀՔԾ պետը ներկայացրել է ժամանակին խիստ գաղտնի 0038 հրամանը

102

2008 թվականին պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի ստորագրած 0038 գաղտնի հրամանը մարտի 1-ի վերաբերյալ քրեական գործի հիմքում դրվել է միայն այս տարվա հուլիսին։ Նախկինում վարույթն իրականացնող մարմինը այն չի դիտարկել նախաքննություն իրականացնելու համար, այսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։

Նա նշեց, որ դեռևս 2008-ին մամուլում եղել են գաղտնի հրամանի մասին տեղեկություններ և արտահոսքի համար նույնիսկ բարձրաստիճան զինվորականներ են պատժվել։

«Սա պատահական չէ, որ քրգործում չի եղել, որովհետև դա մեղադրանքի ամուր հիմք է, միայն դա խոսում է այն մասին, որ զինված ուժերը ներգրավված են եղել մարտիմեկյան իրադարձություններում», — հայտարարեց Սասուն Խաչատրյանը։

ՀՔԾ պետը Հանրայինի եթերում կարդաց նախկին ՊՆ Միքայել Հարությունյանի ստարգրած հրամանը, ասաց, որ փետրվարի 23-ից զինված ուժերի ողջ անձնակազմը տեղափոխել զորանոցային վիճակի մինչև հատուկ կարգադրության ստացումը, ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի վարչություններում ստեղծել սպայական խմբեր, որոնք զինել տաբելային զենքով։

«Խաչատուրովի վրա է դրվել այդ պարտականությունը», — ասաց ՀՔԾ պետը։

Նույն հրամանում նշվում է.

«ՊՆ և ԶՈՒ գլխավոր շտաբի վարչությունների պետերին, բանակային կորպուսներին ու առանձին զորամասերի հրամանատարներին հրամայվել է ստեղծել բարձր շարժունակությամբ բարդ իրավիճակներում արդյունավետ գործելուն ունակ հավաքական ստորաբաժանումներ, որոնք կկարողանան արդյունավետ գործել բարդ իրավիճակներում։ Համալրել առավել պատրաստված, հոգեբանորեն կայուն սպաներով ու ենթասպաներով… զինել հրաձիգային զենքերով…
Այդ ստորաբաժանումները համալրել առավել պատրաստված, հոգեբանորեն կայուն սպաներով, ենթասպաներով, պայմանագրային և ժամկետային զինծառայողներով»։

«Ինձ մոտ տպավորություն է, որ կազմավորել են հատուկ խմբեր, որոնք դիվերսոին հարձակումներ պետք է կատարեին թշամու թիկունքում։ Իմ մոտ նման տպավորություն է ստեղծվում», — կարծիք հայտնեց ՀՔԾ պետը։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache