Լրահոս

Հմուտ փոխգնդապետը. ծածուկ առաջացել են գրավված դիրք, ձեռնամարտի բռնվել ու հետ բերել դիրքը

 

default

 news.am-ը գրում է . Փոխգնդապետ Արտյոմ Գեւորգյանի ղեկավարությամբ հայ զինծառայողները հետ են բերել հակառակորդի գրաված մարտական դիրքերից մեկը:

Ապրիլի 4-ին, ստանալով հակառակորդի կողմից գրաված N մարտական դիրքը վերադարձնելու մարտական առաջադրանք, Արտյոմ Գեւորգյանը հմուտ կերպով ղեկավարել է մարտը հակառակորդի դեմ:

ՀՀ ՊՆ N զորամասի 4-րդ հատուկ նշանակության ջոկատի հրամանատարը լուսաբացին երկու հատուկ նշանակության խմբերի հետ, ծածուկ առաջանալով դեպի գրավված  մարտական դիրքը, կատարել է դիրքի թեւանցում: Վարելով նշանառու կրակ հակառակորդի ուղղությամբ, Արտյոմ Գեւորգյանն անձամբ ոչնչացրել է հակառակորդի 4 զինծառայողի:

Ներխուժելով դիրք հատուկ նշանակության խմբերը մերձամարտի են բռնվել հակառակորդի հետ,  նրանց խուճապի մատնել եւ ստիպել դիմել փախուստի: Չդադարեցնելով գրոհը, հատուկ նշանակության խմբերը փոխգնդապետի ղեկավարությամբ շարունակել են հակառակորդի հետապնդումը՝ նրանց պատճառելով բազմաթիվ մարդկային կորուստներ:

Գեւորգյանն անձամբ կատարել է ականազերծման աշխատանքներ, չեզոքացրել ծուղակները, կազմակերպել ազատագրված մարտական դիրքի պաշտպանությունը: Փոխգնդապետը կազմակերպել է հակառակորդի եռակի հակագրոհի ետմղումը: Նա թեժ մարտերի ժամանակ վիրավորվել է:

Արտյոմ Գեւորգյանը պարգեւատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing