good-banner
Լրահոս

Հնարամիտ Սամվել Ալեքսանյանը

 

Հայաստանում վաղուց մի հետաքրքիր ավանդույթ է գործում:
Նախընտրական շրջանում, ինչպիսի ընտրություններ էլ դրանք լինեն, քաղաքական բարձունքների հասնելու հայտ ներկայացրած թեկնածուները, կամ այդպիսիներից շատերը, հանկարծ բարիանում են, հիշում անանց արժեքների մասին ու սկսում «բարեգործությամբ» զբաղվել` նպատակ ունենալով, իհարկե, ընտրողների համակրանքի վաստակումը:
Հասարակության շրջանում քաղաքական գործիչների բարիացման այդ պրոցեսն ավելի շատ հայտնի է «ընտրակաշառք» անունով:
Հայաստանում ամենահայտնի օլիգարխներից մեկը` Սամվել Ալեքսանյանը, պարզվում է` մարդկանց «աչքը մտնելու» յուրատեսակ մի մեթոդ է մշակել:
Նա որոշել է առողջություն պարգևել իր սիրելի ընտրողներին ու հիմա քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի անդամներն ակտիվորեն այցելում են տարածքի բնակիչներին`իբր ընտրողների ցուցակները ճշգրտելու համար: Նրանք հետաքրքրվում են մարդկանց որպիսությամբ ու առաջարկում առողջական խնդիրներ ունենալու պարագայում օգտվել Սամվել Ալեքսանյանին պատկանող «Աստղիկ» բժշկական կենտրոնի ծառայություններից անվճար`բացի, թերևս, սրտի վիրահատություն պահանջող դեպքերից:
Ճիշտ է` նախքան բուժօգնության անվճար ծառայություններից օգտվելը հիվանդները պարտավորված են այցելել Ալեքսանյանի շտաբ, որտեղից էլ նրանց ուղարկում են հիվանդանոց:
Թե ինչի մասին կարող է վկայել Ալեքսանյանի բուռն ցանկությունը` մարդկանց առողջություն պարգևելու, անկասկած, մեծ խելքի տեր պետք չէ լինել հասկանալու:
Ըստ էության` գործ ունենք տարրական «ընտրակաշառք» կոչվող երևույթի հետ: Պարզապես այս պարագայում այդ ընտրակաշառքը բաժանվում է ոչ թե փողի, այլ` առողջության տեսքով` ավելի մարդասիրական եղանակով:
Ցավոք՝ Հայաստանում, ընտրությունները վաղուց են վերածվել յուրատեսակ խեղկատակության, ուր գործադրվող բոլոր եղանակներն ու մեթոդներն անխտիր ընդունելի են համարվում հավասարապես:
Չկան այլևս սահմաններ, ով ինչպես կարողանում է սեփական գլուխը սեփական եղունգով քորում է, իսկ լավագույն արդյունքների կարողանում են հասնել միայն այն անհատները, որոնց եղունգը մյուսներից ավելի հաստ է լինում:
Հաստ եղունգ ունենալու հարցում, անկասկած, Ալեքսանյանի պես ողջ հանրապետությունում դժվար կարելի կլինի գտնել:
Այդքանից հետո մնում է ուղղակի առողջություն մաղթել մեր սիրելի երևանցիներին ու հուսալ, որ նրանք երբեք ստիպված չեն լինի օգտվել նմանատիպ ծառայություններից:
Առողջություն բոլորին:
Ալեքսանդր Գրիգորյան

Загрузка...
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

usarmenianews.com

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing