Հնարավոր չէ, որ մարդ թաքնվի այնպիսի հատվածում, որ իրեն հնարավոր չլինի հայտնաբերել. Օսիպյանը՝ Նարեկ Սարգսյանի մասին

92

Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը համոզված է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր որդու՝ Նարեկ Սարգսյանի միջազգային հետախուզումը դրական արդյունքներ կտա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին Օսիպյանը նշեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչ նորություն կա նախկին նախագահի եղբորորդի՝ հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանից:

«Համբերատար սպասեք, քանի որ սա այնպիսի գործընթաց է, որը համբերություն է պահանջում, և ժամանակատար աշխատանք: Հնարավոր չէ, որ մարդ թաքնվի այնպիսի հատվածում, որ իրեն հնարավոր չլինի հայտնաբերել: Մենք Ինտերպոլի հետ սերտ համագործակության մեջ ենք, ինչը վաղ թե ուշ իր դրական արդյունքները կտա»,- ասաց ոստիկանապետը:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache