Լրահոս Խճանկար Կինո

Հնդկաստանում 65-ամյա տղամարդը մահացել է կինոթատրոնում սարսափ ֆիլմ դիտելիս (տեսանյութ)

 

conjuring2-625x350

tert.am — Հնդկաստանի Տիրուվաննամալաի քաղաքում 65-ամյա տղամարդը մահացել է «Կախարդանք 2» (The Conjuring 2) սարսափ ֆիլմի դիտման ժամանակ: Այս մասին հաղորդում է The Times of India պարբերականը:

Պարբերականի տվյալներով` հունիսի 16-ի երեկոյան տարեց հնդիկը ընկերոջ հետ միասին կինոթատրոն է գնացել` գիշերային սեանսի ժամանակ սարսափ ֆիլմ դիտելու: Ֆիլմի կուլմինացիոն պահին տղամարդը սկսել է բողոքել սրտի ցավից, ապա ուշագնաց է եղել:

Տղամարդուն տեղափոխեն հիվանդանոց, որտեղ բժիշկներն արձանագրել են նրա մահը: Տղամարդու ընկերոջը, որն ուղեկցում էր նրան, խնդրել են մահացածին տեղափոխել մեկ այլ հիվանդանոց` դիահերձում իրականացնելու համար, սակայն վերջինս դիակի հետ միասին անհետացել է:

Ներկա պահին ոստիկանությունը փորձում է պարզել երկու տղամարդկանց ինքնությունը:

«Կախարդանք 2» ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում կայացել է 2016-ի հունիսին: Ֆիլմի սյուժեի համաձայն` պայծառատես ամուսինները փորձում են օգնել միայնակ մորը` հզոր չար ուժի դեմ պայքարում:

 

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...