good-banner
Լրահոս

«Հող հանձնողների ու նրանց թագաժառանգների կաշին կքերթենք». Վովա Վարդանով

 

մըւգյըգւըգմ

Սերժ Սարգսյանը Մոսկվայում Պուտինի հետ հանդիպումից հետո արված հայտարարության մեջ, անդրադառնալով Ղարաբաղյան խնդրին, նշել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը հանգուցալուծվել կարող է Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ճանաչումով և չի կարող լուծում լինել հետևանքների վրա ուշադրություն դարձնելով, պետք է ուշադրությունը սևեռել պատճառներին:

«Առաջին լրատվական»— ի հետ զրույցում, անդրադառնալով Ս. Սարգսյանի հայտարարությանը, ազատամարտիկ Վովա Վարդանովը նշեց, որ դիվանագիտության մեջ ցանկացած բառ կշիռ է ունենում, և Սերժ Սարգսյանի հայտարարությունը պետք է լուրջ փորձագիտական վելուծության ենթարկվի փորձագետների, բանասերների կողմից, որպեսզի հասկալի լինի, թե «տակն ինչ կա»:

«Եթե հասկանանք այնպես, ինչպես որ ասվել է Արցախի ինքնորոշման մասին, ապա մեզ անկախությունը, որը անվտանգության ոչ մի երաշխիք չի տալիս, պե՞տք է: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ խոցելի ենք դառնում, եթե հողեր հանձնենք: Եթե մեր սահմանն էսօր 10 000 զինվոր է պահում, հողեր հանձնելու դեպքում 20 000 զինվոր է պետք լինելու, ավելի խոցելի են լինելու մեր բնակավայրերը՝ թուրքական հրազենի փողն ավելի մոտ է լինելու մեր խաղաղ բնակչից, բացի դրանից՝ մեր ռելիեֆը թույլ չի տալիս ուղիղ գծերով սահման գծել սահմանն ավելի ոլոր-մոլոր է լինելու, հիմա համեմատաբար ճակատն ուղիղ է, իհարկե ավելի ուղիղ կլինի, եթե Կուրի ափով սահման քաշենք ու պիտի ձգտենք դրան և պետք է ցույց տանք մեր հավակնությունները»,- նշեց Վ. Վարդանովը:

«Եթե որևէ մեկի մտքով անցնում է, որ կարելի է հողեր հանձնել, ինչ-որ դիվիդենտներ ստանալու կամ սեփական շահի, իր ժառանգների համար արդյունքում դղյակներ ունենալու համար, ապա ցանկացածի կաշին կքերթենք, եթե իմանանք, որ դավադրություն է տեղի ունեցել Հայաստան աշխարհի ցանկակացած մետր հողի նկատմամբ»,- ընդգծեց ազատամարտիկը՝ հավելելով, որ հող հանձնելու մասին անգամ խոսելը դավաճանություն է:

«Սասնա ծռեր»-ի նախաձեռնության մասին ազատամարտիկը չցանկացավ խոսել. «Ճիշտ են, թե սխալ, չեմ ուզում այդ մասին արտահատվել, բայց ափսոսում եմ, որ նրանք փակի տակ են, որովհետև գնալով լարված է լինելու իրավիճակը, լայանամասշատբ գործողություններ կարող են սկսվել, և նրանց նման տղաները պետք է դրսում լինեն»:

Վովա Վարդանովի կարծիքով՝ ապրիլյան պատերազմից հետո դասեր չեն քաղել ո՛չ իշխանությունը, ո՛չ հասարակությունը: Նրա խոսքով՝ ռազմական գործում պրոգրեսը նշանակում է, որ հակառակորդից հետ չպիտի ընկնես, ուստի առաջին հերթին անհրաժեշտ է Հայաստանի քաղաքացիների և Հայաստանից դուրս ապրող հայ երիտասարդների մարտական պատրաստվածությունը բարձրացնել: Ազատամարտիկի խոսքով՝ ՀՀ-ում անձնագիր պետք է ստանան միայն զինվորական պատրաստվածությամբ մարդիկ. «Պետք է պատրաստված լինի Հայաստանի ցանկացած քաղաքացի, բոլորը պետք է զենքին տիրապետեն, մեր մարտունակությունը պետք է լինի եթե ոչ հարյուր տոկոսանոց, ապա գոնե 50 տոկոսից ավելի:

Մանրամասները՝ տեսանյութում:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing