Լրահոս

Հողերի հանձնման պրոցեսն արդեն սկսել է

 

ara-papyan

politik.am —  Օգոստոսի 12-ին Երևանում կազմակերպվել էր քննարկում, որը վերաբերվում էր Արցախի հիմնախնդրին: Քննարկամնը մասնակից էր նաև «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը: Քաղաքագետը կարծիք հայտնեց, որ Արցախի հողերի հանձնման պրոցեսն արդեն իսկ սկսել է.«Այսօր հողերի հանձման գործընթաց է գնում, ով ուզում է ասի՝ չկա, դա սուտ է: Հազար տեղից աղբյուրներ կան, որ գործընթացը սկսվել է, անգամ հանձնարարական կա իշխանություններից՝ ժողովրդին հոգեբանորեն պատրաստել տարածքներ հանձնելուն: Շատ ավելին գիտենք, պարզապես, չենք կարող աղբյուրները բացահայտել, բայց գործընթացը սկսվել է, մենք հո պատահական չե՞նք հավաքվել էստեղ, մեզ ասում են՝ պանիկա եք գցում, կներեք, պանիկա չենք գցում, մի բան էլ ուշացած է այս գործընթացը»,- ասաց նա՝ չբացառելով, որ սեպտեմբերին արդեն մանդատի հարց լինի խաղաղապահ ուժեր ներգրավել Ղարաբաղում:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...