Լրահոս

Հողերի հանձնում չի լինելու…

 

560ff5de9744002e7c5e2b3e26b18f39

hraparak.am – Եթե շատերին թվում է, թե հող հանձնելու թեման կարող է անհանգստացնել իշխանությանը, չարաչար սխալվում է: Ու եթե ոմանք էլ հերոս են ձևանում, թե տեսեք՝ մենք հող հանձնելու թեմայով ամենաբարձրն ենք գոռում, քաղաքական դաշտում մեզ արժանի տեղը տվեք, երբեմն ստանում են նաև, դա էլ է սուտ, օդում առանց հիմքի տարուբերվող տան նման:

Ըստ իս, դա այնպիսի թեմա է, որը միշտ պետք է վառ պահել՝ անմար կրակի նման: Նախագահը պիտի շահագրգռված լինի այդ թեման կրակի նման անմար պահելու, անգամ ջանքեր գործադրի: Հենց այդ առումով գերհայրենասերների աղմուկ- աղաղակից, իրենց կոտորելուց ոչ թե պետք է ընկնել էյֆորիայի մեջ, հերոսական բալլադներ ձոնել, այլ սառնասրտորեն դատել՝ այդ մարդիկ հասկանալո՞վ են օգնում իշխանությանը, թե՞ չհասկանալով: Տեսեք, թե ինչ է ստացվում:

Փաստորեն վերջին տասնամյակներում մեր նախագահները այդ կրակը միշտ անմար են պահել: Երբ արդեն զգացել են, որ իշխանության ոտքերի տակ հողը թուլանում է, ծոցագրպաններից հանել ու շրջանառության մեջ են դրել այդ թեման: Անգամ ընդդիմությունն է հասկացրել ժողովրդին՝ բա դուք նամուս- թասիբ չունե՞ք, հայրենիքի համար այս վտանգավոր պահին աթոռի համար եք կռվում: Այնպես որ, երբ հող հանձնելու թեման շրջանառվում է, պետք է մտածել՝ իշխանությունը իր դիրքերն ուզում է ամրապնդել կամ դիրքերը նորմայից մի քիչ ավելի են սասանվել:

Դրա համար չի բացառվում, որ օգտագործվեն նաև հայրենասերների կրակը: Օգտագործվեն այնպես, որ նվիրյալները չիմանան, որ իրենց կրակը օգտագործվում է: Շատերն են ասում, որ Սերժ Սարգսյանը այս իրավիճակում այնպես է իրեն պահում, ասես ոչ բան էլ չկա: Իրոք, միակ բանը, որ կա, հանության ահագնացող տագնապն է՝ ո՞նց թե հողերը հանձնենք: Ու կրակը բորբոքվում է: Ախր մի քիչ «քթածակ է պետք՝ հասկանալու», որ Սերժ Սարգսյանի ամենամերձ շրջապատի մարդիկ էլ ասում են՝ ոչ մի թիզ հող չենք հանձնելու: Դուք ձեզ հարց չեք տալի՞ս՝ այդ ո՞նց են ընդդիմանում իրենց նախագահին: Հայրենասեր են, հա՞… Մի հատ այդ հայտարարություն անողների ելք ու մուտքին նայեք, տեսեք, թե ինչ միջոցների են տիրապետում, նրանց օխտը պորտին նայեք, տեսեք, թե ինչ աթոռների են նստած ու աշեցեք՝ նրանց ԴԵՄ- ին: Մեկ- մեկ էլ, որ լավ չենք տաքանում, իրենց միջից մեկը ելնում ու իբր թե բերանից թռցնում է հողեր հանձնելու մասին: Ականջը կանչի Հերմինեի:

Տեսնես ո՞նց են նրա ֆինանսական գործերը՝ իրավապահ համակարգի հետ կապված: Այնպես որ արյունով վերցված հողը արյունով էլ պահելու կամ չենք կարողանալու պահել: Դա գիտի և՛ Հայաստանի նախագահը, և՛ Ադրբեջանի նախագահը: Մեզ մնում է զինվել, զինվել ու էլի զինվել, հզորանալ, հզորանալ և ավելի հզորանալ: Մեզ համար քաղաքական հերոսներ չկերտենք:

Հերոսը միայն մեր զինվորն է՝ դիրքում կանգնած, մնացած ոչ մի հերոսի ես չեմ ընդունում, առավել ևս չեմ հավատում: … Հողերի հանձնման թեման ասեմ, որ ռուսներին էլ է ձեռք տալիս: Ջութակը ձեռն է առել ու տեսեք, թե քանի երկրի ու նախագահի է պարեցնում: Նախընտրական շրջանում ավելի կակտիվանա հողերի հանձնման թեման (Թեման ու հանձնումը տարբեր բաներ են): Ադրբեջանում էլ կարծիք կձևավորվի, թե իրենց հերոս Ալիևը Արցախը, Հայաստանն էլ հետը համարյա վերցնելու վրա է… Հողերի հանձնումը թեմա է, իրականում նման բան լինել չի կարող… Իսկ այդ թեման կարող է հա՜ ընդարձակվել, երկարել… հա՜ տեղ ունի: Ռուսաստանը, որ ջութակի փայտիկը ձեռն առավ, այնպես հավասարակշի՜ռ է նվագելու՝ մեկ մեզ է դաղելու, մեկ Ադրբեջանին, ձեռի վրա էլ Թուրքիայի քթի հետ է խաղալու… Ոնց հասկացա՝ Իրանն էլ անմասն չի մնալու: Այնպես որ հողերի հանձնում չի լինելու: Թեման միշտ էլ լինելու է, անսպառ է: Ռուսաստանի ձեռքին հավասարակշռության փայտիկն է: Որ պահի փորձեց խախտել, կընկնի…

Հասմիկ Բաբաջանյան


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing