Լրահոս

Հոկտեմբերի 10-ին Վլադիմիր Պուտինը կմեկնի Անկարա

 

p

Tert.am Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով կմեկնի Անկարա հոկտեմբերի 10-ին, գրում է ռուսական lenta.ru կայքը, այս մասին լրագրողներին հայտնել է Պուտինի օգնական Ուրիյ Ուշակովը:

Նրա խոսքերով` Պուտինն Անկարայում ելույթ կունենա էներգտիկ հարցերով համագումարի ժամանակ, ինչպես նաև սպասվում է երկկողմ պայմանագրերի ստորագրում Անկարայի և Մոսկվայի միջև:

Նշենք, որ ավելի վաղ մամուլում լուրեր էին հայտնվել այն մասին, որ ՌԴ նախագահ Պուտինը պատրաստվում է մեկնել Անկարա: Ինչին ի պատասխան նախագահի մամլո խոսնակը հայտարարել էր, որ իրենք պաշտոնական հայտարարությամբ հանդես կգան, երբ ավարտվեն բոլոր նախապատրաստական աշխատանքները:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով զրուցել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և քննարկել երկկողմ համագործակցությունների հնարավորությունները:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները սրվել էին այն բանից հետո, երբ 2015թ-ի նոյեմբերին թուրքական կործանիչը Սիրիայում ռմբակոծել էր ռուսական Սու-24-ին: Հունիսի վերջին Էրդողանը առաջին քայլն էր արել ճգնաժամի հաղթահարման համար, որը տևել է յոթ ամիս: Թուրքիայի առաջնորդը Պուտինին նամակ էր ուղղել, որտեղ ներողություն էր խնդրել կործանված ինքնաթիռի համար, ցավակցություն էր հայտնել դրա օդաչուի մահվան կապակցությամբ: Հեռախոսազրույցից հետո Պուտինը հայտարարել էր Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց սկսելու մասին:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...