Լրահոս

«Հոկտեմբերի 27-ը պատվիրել են Դաշնակցությունն ու Ռոբերտ Քոչարյանը»

 

«Հոկտեմբերի 27-ի բացահայտման ուղղությամբ կարիք չկա ոչինչ անել, միայն պետք է սպասել, որ Հայաստանում և Ռուսաստանում իշխանափոխություն լինի։ Այնքան շատ փաստեր կան քրեական գործի մեջ, որ այս կողմ, այն կողմ ընկնելու կարիք չկա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՔԿՀ վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը։

Հետաքրքրվեցինք՝ ո՞վ էր ըստ նրա Հոկտեմբերի 27-ի պատվիրատուն. «Պատվերը Դաշնակցություն կուսակցության և Ռոբերտ Քոչարյանի կողմից էր։ Դաշնակցությունն ուզում էր լիիրավ գալ իշխանության, բնական է՝ խանգարողը Վազգեն Սարգսյանն էր։ Բացի այդ՝ Վազգեն Սարգսյանը չէր ցանկանում Ռուսաստանի լծի տակ մտնել։ Չէր ուզում, որ Հայաստաննն ամբողջությամբ Ռուսաստանը կառավարի։ Վազգենի հիմնական հարցը ծնվեց, երբ նա Մեղրիի տարբերակից հրաժարվեց։ Այդ ժամանակվանից արագացավ նրա և Դեմիրճյանի մահը»,- ասաց Մուշեղ Սաղաթելյանը։

Ինչ վերաբերում է այն տեսակետներին, որ այդ շրջանում Վազգեն Սարգսյանին չսիրողներ շատ կային և դա է պատճառը, որ Նաիրի Հունանյանին լուրջ չեն վերաբերվել, Մուշեղ Սաղաթելյանն արձագանքեց. «Բնական է, որ Վազգեն Սարգսյանն էր ղեկավարում, կազմակերպում պատերազմը։ Ես Գյումրիում ոստիկանության վարչության պետ էի՝ մարդաորս էինք անում, որ մարդկանց պատերազմ տանենք։ Վազգեն Սարգսյանի հրամանն էր, որ մարդկանց պատերազմ տանենք։ Բնական է, որ շատերը դժգոհ էին»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

hing.am

hing.am