Լրահոս

Հոկտեմբերի 27-ի անսպասելի էպիզոդը

 

Հոկտեմբերի 27-ի ահաբեկության վարկածներից մեկն արտաքին վարկածն է: Այս առումով, հատկանշական է Գալուստ Սահակյանի տարիներ առաջ արած մի հայտարարությունը, թե հոկտեմբերի 27-ը կբացահայտվի այն ժամանակ, երբ Հայաստանը լինի անկախ եւ ուժեղ պետություն:Այսօր արտաքին վարկածը չի բացառել նաեւ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ասելով, թե դա շահավետ էր մեր երկրի թշնամիներին: Նա բացառել է ռուսական հետքը, ասելով, թե Ռուսաստանը մեր թշնամին չէ:

Միեւնույն ժամանակ, նա ուշագրավ հայտարարություն է արել. «Գոնե հիմա շատ ծայրահեղացված վարկածներ չեն քննարկվում: … Բայց նաև լինում են իրավիճակներ, երբ անսպասելի մի էպիզոդ լույս է սփռում կատարվածի վրա, և հնարավոր է դառնում այդ էջը փակել:

Օրինակ՝ նույն Քենեդիի սպանությունը, ինչքան տարի է փորձում են պարզել ում պատվերն է»:Հոկտեմբերի 27-ի բացահայտման հարցում Քենեդիի սպանությանը Հայաստանում շատերն են «հղում» անում, առավելապես նկատի ունենալով դրա «անբացահայտելիության» հանգամանքը եւ նշելով, որ ԱՄՆ-ի պես պետությունն էլ կանգնած է խնդրի առաջ:

Եվ ահա, «ճակատագրի քմահաճույքով» ԱՄՆ-ն գաղտնազերծել է Քենեդիի սպանության գործի մոտ 3000 գաղտնի փաստաթղթեր: Դրանցում կան տեղեկություններ, որ Քենեդիի սպանության մեջ մեղադրվող Լի Հարվի Օսվալդը 1959-62 թվականներին ապրել է ԽՍՀՄ-ում:

Մինսկում նա հանդիպել է իր ապագա կնոջը, որի հետ էլ տեղափոխվել է ԱՄՆ: Ինչպես հայտնի է դառնում գաղտնազերծված փաստաթղթերից, Քենեդու նկատմամբ մահափորձից երկու ամիս առաջ Օսվալդը եղել է Մեխիկոյում, որտեղ այցելել է Կուբայի եւ ԽՍՀՄ դեսպանատներ:Հոկտեմբերի 27-ի գործով կա՞ն գաղտնի փաստաթղթեր, եւ արդյոք դրանք կգաղտնազերծվեն: Ասենք, այն ժամանակ, երբ Հայաստանը «լինի անկախ եւ ուժեղ պետությո՞ւն»: Եվ կարո՞ղ են ի հայտ գալ անսպասելի էպիզոդներ, որոնք կփակեն այդ էջը:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing