Լրահոս

Հոկտեմբերի 30-ի գիշերը Ջիգարխանյանի կինը ծնողների հետ լքել է Ռուսաստանը.

 

Անդրեյ Մալախովի «Прямой эфир» հաղորդման հոկտեմբերի 30-ի թողարկման ժամանակ հայտնի դարձավ դերասան Արմեն Ջիգարխանյանի ու նրա երիտասարդ կնոջ պատմության սենսացիոն շրջադարձի մասին:

Պարզվում է` հոկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը, Ջիգարխանյանի կինը` ծնողների հետ միասին, լքել է Ռուսաստանը: Թե կոնկրետ որ ուղղությամբ են նրանք մեկնել, հայտնի չէ: Միայն կան ենթադրություններ, որ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, որը ամուսնուց 50 տարով փոքր է, կարող էր մեկնել Նյու-Յորք կամ Թել-Ավիվ, մեկ այլ ենթադրության համաձայն` Ցիմբալյուկ-Ռոմանովսկիների ընտանիքը վերադարձել է հայրենիք` Կիեւ, որտեղ էլ ապրում էր դերասանի հետ հանդիպումից առաջ:

Մալախովի հաղորդման ժամանակ նաեւ քննարկվել է, թե ինչը կարող էր լինել Վիտալինայի հանկարծակի փախուստի պատճառը` 82-ամյա ամուսնու շրջապատից հնչող սպառնալիքները, թե իրավապահ մարմիններից թաքնվելն ու փախչելը:

«Прямой эфир» հաղորդման ժամանակ նաեւ ցուցադրվել են կադրեր բանկերից մեկի տեսագրությունը, որն արվել է փախուստից մի քանի օր առաջ: Տեսանյութում երեւում է, թե ինչպես է Վիտալինան խոշոր չափի գումար փոխանցում հաշվեհամարին, հստակ երեւում են Վիտալինայի ձեռքում 5 հազար ռուբլիներով տրցակը:

Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի պաշտոնական ներկայացուցիչ Էլինա Մազուրը, մեկնաբանելով այս ամենը, նշել է, որ երկրից մեկնելը րոպեական զգացմունքային որոշում է եղել, այլ ոչ պլանավորված փախուտի փորձ:

Արմեն Ջիգարխանյանի ու կնոջ ամուսնալուծության առաջին նիստը նշանակված է նոյեմբերի 9-ին:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing