Հետաքրքիր

Հոկտեմբերի 4-ը Կենդանիների համաշխարհային օրն է

 

 

0ef3af1e4720Հոկտեմբերի 4-ին նշվում է Կենդանիների միջազգային օրը, որը 1931 թվականին հիմնադրվել է իտալական Ֆլորենցիայում անցկացված բնության պաշտպանության շարժման կողմնակիցների Միջազգային կոնգրեսի ժամանակ: Այն նպատակ ունի մարդկության ուշադրությունը սեւեռել մոլորակի մյուս բնակիչների խնդիրների ուղղությամբ:

Օրը պատահական չի ընտրվել. այն հայտնի է որպես կաթոլիկ սուրբ Ֆրանցիսկոսի հիշատակության օր, որը համարվում է կենդանիների հովանավորը: Բազմաթիվ երկրների եկեղեցիներում այդ կամ տոնին մոտակա որեւէ օր պատարագ է մատուցվում:

Աշխարհի բազմաթիվ երկրների կենդանիների պաշտպաններն ամեն տարի հոկտեմբերի 4-ին տարատեսակ միջոցառումներ եւ ակցիաներ են անցկացնում:

 HARTAK.am

  


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

Kara

Kara