LifeStyle Հայտնիներ

Հոլիվուդյան դերասան Ռիչարդ Գիրը հանդիպել է Հռոմի անօթևաններին

 

untitled_5_5739.thumb

panorama.am-ը գրում է. Հռոմում անօթևանների հետ է հանդիպել հոլիվուդյան դերասան Ռիչարդ Գիրը: Gazeta-ն գրում է, որ դերասանն Իտալիա է գնացել, որպեսզի ներկայացնի իր նոր ֆիլմը, որում նա մարմնավորել է նյույորքյան անօթևանի:

Հռոմի անօթևանների կացարանում Գիրին դիմավորել է շուրջ 100 մարդ:

«Ցնցող է տեսնել այսքան գեղեցիկ դեմքեր, դա ջերմացնում է իմ սիրտը: Մարդկանց բուժել կարող են միայն մարդիկ: Ոչ փողերը, ոչ էլ քաղաքականությունը, միայն մարդիկ կարող են երկխոսության մեջ լինել: Այստեղ լինելը պատիվ է ինձ համար»,-ասել է Գիրը:

Դերասանը բարձր է գնահատել նաև Հռոմի պապ Ֆրանցիսկոսի աշխատանքը:

Մեկնաբանելով ԱՄՆ առաջիկա նախագահական ընտրությունները, դերասանը հայտարարել է, որ կփոխեր սահմանադրությունը, որպեսզի պետության ներկայիս  ղեկավար Բարաք Օբաման մնար իր պաշտոնում:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing