«Հորը տվի հողին, մորը տվեց զոնին, ինքն էլ Ալիսիկի հետ կայֆերի մեջ է»

0

aravot.am — Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության գործով դատական առաջին նիստը վաղն է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

Մանուկ Սիմոնյանի որդին՝ Նորիկ Սիմոնյանը, որն այս գործով վկա է, Aravot.am-ին տեղեկացրեց, որ վաղը նշանակված նիստի մասին իրեն չեն ծանուցել, ըստ նրա՝ նիստի մասին տեղյակ չէ նաեւ իր մայրը: Նշենք, որ դատարանը պետք է համապատասխան գրություն ուղարկեր ՔԿՀ Ռուզաննա Մկրտչյանի մասնակցություն դատարան տանելու համար:

Դատական նիստի մասին տեղեկություն չուներ նաեւ Մանուկ Սիմոնյանի եղբայրը՝ Արամ Սիմոնյանը, որը շարունակում է պնդել իր բացահայտումների մասին: Նա պատրաստվում է անձամբ մասնակցել նիստերին ու ներկայացնել կարեւոր ապացույցներ: Ապացույցները պարոն Սիմոնյանը դեռ չի շտապում գաղտնազերծել, միայն ասաց, որ ըստ իր ունեցած ապացույցների՝ եղբորը սպանել է եղբորորդին՝ Նորիկ Սիմոնյանը, իսկ այդ գործում նրան աջակցել են մայրն ու ընկերը, ում անունը պարոն Սիմոնյանը չցանկացավ հայտնել. «Նորիկի բարի դեմքի տակ շատ բաներ կան թաքնված, իզուր եղբայրս նրան ազատեց բանակից, եթե ազատած չլիներ, այսօր էս խնդիրն իր գլխին չէր գնա… Հորը տվի հողին, մորը տվեց զոնին, ինքն էլ Ալիսիկի հետ կայֆերի մեջ է: Եղբորս մահը նրանց հիմա էր պետք, Մանուկն իրենց խանգարում էր, նրա ամբողջ ունեցվածքը գրանցված է Ռուզաննայի ու Նորիկի անունով, էդ հեռախոսն էր իրենը, որ գտել են»:

Հիշեցնենք, որ Մանուկ Սիմոնյանի կինը` Ռուզաննա Մկրտչյանը մեղադրվում է ամուսնուն սպանելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ որպես խափանման միջոց ընտրելով կալանավորումը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache