LifeStyle Հորոսկոպ+

Հորոսկոպի՝ ամենաբարդ ու դաժան բախտն ունեցող 5 նշանները

 

5-րդ տեղ՝ Խոյ

Խոյերը տանել չեն կարողանում, երբ իրենց հակաճառում են: Նրանք ունակ չեն ընդունելու իրենց սխալը և մշտապես ջանում են ապացուցել, որ ճիշտ են: Նրանք հաճախ աննշան խնդիրներն ուռճացնում են և չեն նկատում հեշտ և ակնհայտ լուծումները: Այս նշանի ներկայացուցիչները հենց իրենք են ամենից շատ տուժում իրենց սկզբունքայնությունից և ծայրահեղականությունից:

4-րդ տեղ՝ Խեցգետին

Խեցգետիններին երջանիկ լինել խանգարում է իրենց՝ չափից դուրս շատ զգուշավորությունը և անիմաստ երազկոտությունը: Այս նշանի ներկայացուցիչները բազում դրական հատկանիշներ ունեն, սակայն ունակ չեն դրանք գործի դնել հաջողությունների հասնելու համար: Ինչ-որ բանի հասնելու համար Խեցգետինները պետք է դուրս գան սեփական կաղապարից և մի փոքր համարձակ լինեն:

3-րդ տեղ՝ Կարիճ

Կարիճներն իրենք են կառուցում իրենց կյանքը: Նրանք հեշտ ուղիներ չեն փնտրում, քանի որ կարծում են, որ երջանկությանը դժվարությամբ են հասնում: Նրանք շատ կանգուն են ցանկացած դժվարությունների հանդեպ: Նրանց գլխավոր խնդիրը անհանդուրժողականությունն ու հարմարվելու և զիջելու անկարողությունն են:

2-րդ տեղ՝ Կշեռք

Կշեռքները չափից դուրս շատ են կախված հասարակության կարծիքից: Նրանք ամեն բան կանեն գովասանքի, հիացմունքի արժանանալու համար, ուստի և չեն կարողանում իրականացնել այն ամենը, ինչն իսկապես ցանկանում են: Նրանց ողջ էներգիան վատնվում է մարդկանց դուր գալու ցանկության վրա: Հաջողության հասնել նրանց խանգարում է տատանողականությունն ու անհամարձակությունը:

1-ին տեղ՝ Ձկներ

Ձկները ծայրահեղություններից ծայրահեղություն են ընկնում: Մե՛կ նրանք մելանխոլիայի մեջ են ընկնում, մե՛կ ակտիվ կյանք վարում: Նրանք շարունակ պայքարում են և կարծում են, որ որքան ավելի շատ տան, այնքան ավելի շատ կստանան: Ձկներն իրենք իրենց տանջում և քամում են: Այդ իրավիճակից դուրս գալու համար նրանք պետք է սկսեն ականջ դնել սեփական «ես»-ին և դրա ցանկություններին:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

hing.am

hing.am