«Հոսանքն անջատեցին՝ երեխայիս զրկելով հեռավար ուսուցումից»․ Միքայել Մարգարյան

0

Երգահան-կատարող Միքայել Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ տեղեկացնելով, որ իրենց տան հոսանքն անջատել են, ինչի հետևանքով երեխաները զրկվել են հեռավար ուսուցման դասընթացից․ «Ժամը տասներկուսն էր, մեր հոսանքներն անջատեցին, մի երեխաս բաղնիքում էր՝ օճառը մազերին, մյուսը դաս էր անում, մի խոսքով՝ ընդհատվեց ինտերնետը։ Հոսանքի անջատումն անօրինական է արտակարգ դրության պայմաններում, այն ինքնին ֆորսմաժոր է․ պայմանագրերում կետ կա, որ նման իրավիճակում մատակարարումը չպիտի ընդհատվի, իսկ հոսանքն ու գազն այսօր անհրաժեշտություն են»,- ասաց նա։

 


Բաժանորդագրվեք և ստացեքհրապարակումների ծանուցումները