Լրահոս

Հովհաննես Հարությունյանը ողջ գիշեր չի կարողացել քնել. «Խավարասերները բարձրացել էին բաց վերքիս վրա»

 

69525

hetq.am — Ժամեր առաջ փաստաբան Հայարփի Սարգսյանը տեսակցել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանին, ով հուլիսի 26-ին գիշերը ժամը 2-ի սահմաններում, ՊՊԾ գնդում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ հրազենային վիրավորում է ստացել և գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում:

Փաստաբանը «Հետք»-ին պատմեց, որ Հովհաննեսը աջ ոտքի երկու հատվածներում հրազենային վիրավորում է ստացել, պարբերաբար ցավեր ունի, իսկ բժիշկները շատ չեն ցավազրկում, որպեսզի չափից ավելի մորֆին չընդունի։

Հովհաննես Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219 րդ հոդված 3-րդ մաս 1-ին կետով և 235 հոդվածի 3-րդ մասով, այն է՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը կազմակերպված խմբի կողմից:

Հովհաննեսն իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում։ Մոտ օրերս փաստաբանը նրա նկատմամբ երկամսյա կալանքի որոշումը վերաքննիչ ատյանում կբողոքարկի: «Կալանավորման հիմքում դրվել է այն հանգամանքը, որ նա կարող է փախուստի դիմել։ Անհիմն է այս որոշումը, քանի որ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և չի կարող քայլել։ Դեռ ևս մեկ վիրահատության կարիք ունի»,-նշեց փաստաբանը։

Որքան էլ բժիշկները բարեհամբույր վերաբերմունք են ցուցաբերում Հովհաննեսին, փաստաբանին մտահոգում է հիվանդասենյակի սանիտարահիգենիկ պայմանները։ Սարգսյանը եղել է հիվանդասենյակում, որտեղ մոծակներ և խավարասեր կան, սենյակի անկյուններում՝ աղբ և ավելորդ իրեր են թափված, որոնք հավաքվել են փաստաբանի զգուշացումից հետո։ Հովհաննեսը Սարգսյանին պատմել է, որ ողջ գիշեր չի կարողացել քնել, քանի որ խավարասերները բարձրացել էին բաց վերքի վրա։

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am