Լրահոս

Հովիկ Աբրահամյան են բռնում

 

NEWSPRESS.amի տեղեկություններով՝ ՀՀ տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տրանսպորտի տեսչությունը Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող «Լիգա» ընկերությունում, որը սպասարկում է Երևան Արարատի մարզ տրանսպորտային գծերը, բազմաթիվ խախտումներ է հայտնաբերել։ 

Ըստ լուրերի՝ վարչապետը տեղյակ է իրավիճակից և անգամ «դաբրո» է տվել, որ այս դեպքում տրանսպորտի տեսչությունը գործի ըստ օրենքի, այն է՝ այս ընկերությունում տարիներ շարունակ գործող ապօրինությունները վերածվեն տույժերի և տուգանքների։

Ասում են՝ անգամ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արթուր Առաքելյանն է վերջերս այցելել Սևանի փողոցի հարակից հրապարակ, որտեղ կայանում են «Լիգա» ընկերության՝ դեպի Արարատի մարզ ուղևորվող տրանսպորտային միջոցները, փոխնախարարը բավական ժամանակ է մնացել կայանատեղիում, ուսումնասիրել է իրավիճակը, իսկ թե ինչ եզրահանգումներ կամ ինչ առաջարկություններ է արել՝ դեռևս հայտնի չէ։

Սակայն փոխնախարարն իր աչքով է տեսել, թե ինչպես են աշխատում Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող երթուղագծերը և տարածքի անմխիթար վիճակը, ավտոբուսների գերբեռնվածությունը, ուղևորների կուտակումները կայանատեղիում և այլն։

Հիշեցնենք, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը վարչապետության շրջանում հաճախ է վիրավորել փոխնախարարին կառավարության նիստերի ժամանակ՝ «փոխեք ձեր աշխատաոճը, կամ ձեր կարծիքը էնքան էլ կարևոր չէ» և չի բացառվում, որ Արթուր Առաքելյանը կուլ չի տվել այսօր արդեն պարզապես Հովիկ Աբրահամյանի նախատինքները և կարող է հանգիստ հակադարձել՝ Հովիկ Աբրահամյան, փոխեք ձեր աշխատաոճը։

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

newspress.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing