Լրահոս

Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ում տեղ չի ունենա

 

RA Government's session took place

Lragir.am Հրապարակ թերթը գրում է, որ վերջին օրերին Հովիկ Աբրահամյանը դարձել Է տրանզիտ շրջագայող. Դուբայից հետո մեկ շաբաթ առաջ ընտանյոք, որդի Արգամի հետ մեկնել Է Դյուսելդորֆ՝ հանգստացնելու նյարդերը։ Արգամը մեկ օր հետո վերադարձել Է, իսկ Արգամիչը երեկ Է վերադարձել՝ մոր մահվան մեկ տարվա արարողության առիթով։ «Հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ Արգամիչը պաշտոնաթողությունից հետո դեռ չի հանդիպել Սերժ Սարգսյանին ու չգիտի, թե ի վերջո ինչով Է ինքն զբաղվելու, քանզի նրան հասկացրել են, որ նախընտրական շտաբի պետ չի դառնա։ ՀՀԿ կուլիսներում տեսակետ կա, որ Նոյեմբերյան համագումարում սպասվող փոփոխությունները հնարավոր Է և Արգամիչին ու իր սերնդակիցներին Էլ չշրջանցեն, ասել Է թե՝ վերջինս ՀՀԿ ԳՄ-ում տեղ չունենա։ Բոլոր դեպքերում, Աբրահամյանն աշխատանքային ռեժիմից չի ընկնում, օրվա մեջ մի քանի ժամով մտնում Է ՀՀԿ, հանդիպումներ ունենում», գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

Kara

Kara