Լրահոս

«Հովիկ Աբրահամյան, ինչու անտեր թողեցիր ԲՀԿ-ին, որ հիմա մեր ջանին է կպել».

 

Եկեք մի պահ հիշենք, թե ինչպես էր իրեն պահում ԲՀԿ այն ժամանակ, երբ Հովիկ Աբրահամյանը կառավարության ղեկին էր և հիմա,  ինչպիսին է ԲՀԿ-ն, երբ նա հեռացել է այդ ղեկից: Եվ ինչ ենք տեսնում՝ 180 աստիճան տարբերվող ԲՀԿ-ը: Այն ժամանակվա ԲՀԿ-ն խորհրդավոր լռում էր, երբ պետք էր խոսել, փորձում էր հնարավորինս, ինչպես ասում են  ռուսերենով  «угодить» կոռուպցիոն ռիսկերի մեջ թաթախված կառավարությանը, փորձում էր, Աստված մի արասցե, չարժանանար վարչապետի ցասմանը: Ինչ է անում այժմյան ԲՀԿ-ն. Թերևս մի բան. Զբաղված է քաղաքական միրաժներ կառուցելով: Նա չի խորշում ստելուց, չափազանցություններից, նա կարող է սուտը հրամցնել ճշտի տեղ, գոռալ, գոչել, նյարդային շարժումներով ամպագոռգոռ արտահայտություններ հնչեցնել և, ամենահետքրքիրը, ինչպես կանոն սլաքներն ուղղել ընդդիմադիր հատվածի վրա: Հեռու չգնանք, տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ, փոխարենը տալ հստակ գնահատականներ, խոսել իշխանությունների անոմալ պահվածքի մասին, դատապարտել իշխանություններին Վանաձոր քաղաքում ավագանիագողության մեջ, ԲՀԿ-ի քարտուղար Վահե Էնֆիաջյանը այսօր ազատ խոսափող է ման գալիս, որպեսզի  իրեն սրբացնի, իսկ այլ քաղաքական ուժերին սևացնի: Եվ ամենազավեշտալին այն է, որ դա անում է շատ տարօրինակ ձևով:  Ընդհանրապես մատը մատին չխփելով Վանաձորում, ընդդիմության համար ամենածայրահեղ իրավիճակներում, մնալով Երևան քաղաքում՝ փոխարենը հուշագրի գործընկերներ այլ պատգամավորների նման Վանաձորում կռիվ տար իշխանական ամեն սխալ որոշման և կամայականությունների դեմ, նա խոսում է իրենց կողմից ցուցաբերած, չեղած վերահսկողության մասին: Եվ դա անում է այնքան պրիմիտիվ կերպով, որ միանգամից ուզում ես ասել. Ինչու ես խաբում, չէ որ մենք հանձնաժողովում մարդ ունեինք և նա վկայում է,որ ձեր 3 քվեաթերթիկներից որն է եղել քո նշած տարբերակով:

Նաիրա Զոհրաբյանին թվում է, թե ինքը Վահե Էնֆիաջյանի հետ միասին կարող է ժողովրդի աչքին թոզ փչել: Ինչ էր անում Նաիրա Զոհրաբյանը որպեսզի դաշինքը կայանա և ստորագրվի համապատասխան հուշագիր. Բացարձակ ոչինչ, ընդհամենը ամպագոռգոռ արտահայտություններ անում, պատասխանատվությունը գցելով սրա նրա վրա: Ինչպես կարող է հասուն քաղաքական գործիչը հետևյալ արտահայտությունն անի «ինքներդ որոշեք ինչ անեմ ես», այսինքն նախաձեռնության բացարձակ բացակայություն: Ինչ որ տեղ հասկանալի է Նաիրա Զոհրաբյանի նման պահվածքը, չէ որ իշխանությունների կողմից ուղորդվելը դա օժիթ է մնացել Հովիկ Աբրահամայանից և հիմա ինքը, Վահեն և մի քանի այլ պատգամավորներ փորձում են ամեն գնով շահել նոր վարչապետի սիրալի վերաբերմունքը: Իսկ դրա համար ինչ է պետք անել. Իհարկե ձևացնել, որ ընդդիմադիր ես, սակայն ոչ մի շոշափելի ընդդիմություն չցուցաբերել:

Նաիրա Զոհրաբյանը շուտ մոռացավ, թե ինչպես խայտառակ եղավ վերջերս, երբ ասաց, որ ԲՀԿ-ից ով չքվեարկի իր ուզածով նա պետք է վայր դնի մանդատները և ինչ ստացվեց. Ստացվեց այն, որ մի շարք պատգամավորներ թքած ունեցան նրա հորդորի և ուլտիմատումի վրա և քվեարկեցին  հոգուտ իշխանության:

Ժամանակն է եկել, որպեսզի Նաիրա Զոհրաբյանը հասկանա, որ ինքը մեղմ ասած « պռավալ» տվեց, որ կուսակցության նախագահի բեռը դա իրենը չէ, ժամանակն է եկել, որպեսզի Նաիրա Զոհրաբյանը հասկանա, թե ինչքան սխալ ճանապարհով է տանում ԲՀԿ-ին և որ բռնած ճանապարհը բացի իշխանության դարբասներից այլ տեղ չի տանում և փոխանակ զբաղվի իր կուսակցության ներսում կարգ ու կանոն հաստատելով, այլ պարապ-սարափ զբաղմունքն է գտել և իր ազդեցության տակ գտնվող կայքերում առավոտվանից երեկո նյութեր է գրում ՀՎԿ-ի դեմ, մոռանալով, որ իր կուսակցության անցած գոնե վերջին մեկ տարվա պատմությունը հատորներով գրելու թեմա է տալիս :



Загрузка...

Հեղինակի մասին

Kara

Kara