Լրահոս

Հովիկ Աբրահամյանի առաջին հաղթանակը. ինչ սպասել

 

3fd506a01a9558787b29a6110ec81e7f

Ուրբաթ օրը` ՀՀԿ կենտրոնական գերասենյակում, տեղի ունեցավ կուսակցության գերագույն մարմնի և խորհրդի նիստերը, որոնց մասնակցում էր նաև ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստի ընթացքում Սերժ Սարգսյանը հանդես է եկել նաև ելույթով, անդրադարձ կատարելով նաև կուսակցությունից հեռացածներին կամ նրանց ովքեր պատարստվում են հեռանալ կուսակցությունից.«Գիտեք՝ մայր գետերը, առաջընթաց են ապահովում իրենց հոսքի ողջ երկայնքով, կյանք են տալիս, հաց են տալիս, ջուր են տալիս, եւ այն առվակները, որոնք պոկվում են մայր գետից եւ կարճ ժամանակում նորից չեն մտնում նույն հոսքի մեջ, չորանում ու գնում են: Սա՛ է բնության օրենքը, եւ որեւէ մեկը մեզնից չի կարող հակադրվել բնության օրենքներին, մենք կարող ենք փորձել կառավարել, կարգավորել, բայց, ըստ էության, այսպես է լինելու»,- իր ելույթում նկատել է Սերժ Սարգսյանը:

ՀՀ նախագահի այս հայտարարությանը այսօր արձագանքեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա իր ֆեյսբուքյան էջում գրել էր.«Գետերի և առվակների փոխաբերությունը լավն էր: Ինքս էլ հավանել եմ: Չմոռանանք նաև, որ մայր գետերը ոչ այլ ինչ են, քան ինքնամոռաց առվակների միավորում: Բայց ինչ-որ պահից գետ լցվող տեխնոլոգիական գործարանի խառնուրդային ջրերը կմխտռեն ողջ մայր հունը, անպիտան կդառնա ամբողջը: Միգուցե մինչ այդ պոկված՝ դեռ սեփական հողի հոտը կրող առվակները, մինչև ոչնչանալը, հասցնե՞ն գոնե մեկ-երկու բնակավայրի կյանք պարգևել»,-իր հայտարարության մեջ նշել էր Հովիկ Աբրահամյանը:

Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը իսկապես հետաքրքիր էր: Նա իր հայտարարությամբ հստակորեն ընդգծեց, որ Սերժ Սարգսյանը իր վարած քաղաքականության հարցում այդքան էլ ճիշտ չէ ու կգա ժամանակ, երբ այդ քաղաքականության պատճառով տուժելու է ամբողջ կուսակցությունը: Հովիկ Աբրահամյանը արձանագրեց նաև, որ ՀՀԿ-ում ինքը «առվակ» չէ ու կուսակցությանը նոր միացած  «առվակները» մթնոլորտ են փչացնում:

Հովիկ Աբրահամյանի այս հայտարարությունը մեծ արձագանք գտավ նաև սոցիալական ցանցերում: Օգտատերերի մեծամասնությունը կարծում է, որ արժանի պատասխան է եղել Սերժ Սարգսյանի համեմատությունը և հիմա գնդակը ՀՀԿ նախագահի դաշտում է: Այս ռաունդում Հովիկ Աբրահամյանը վստահորեն հաղթանակ տոնեց, սակայն շատ կարևոր է, որ հաջորդ ռաունդներում նա հրապարակային ու պարզ ներկայացնի իր քաղաքական ծրագիրը, ինչը կարծում ենք կամրապնդի նրա դիրքերը:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing