Լրահոս

Հովիկ Աբրահամյանի հետ ես ոչ ճանապարհ եմ գնացել, ոչ էլ․ Մանվել Գրիգորյան

 

5135bda5d8bee4dbf864efc4168fa43b

Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի կապակցությամբ այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնը լի էր։ Հայաստանի և ԼՂՀ մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների միասնական այցից հետո, Եռաբլուր եկան նաև «անբաժանելի» գեներալները՝ Սեյրան Սարոյանն ու Մանվել Գրիգորյանը։

«Հովիկ Աբրահամյանը քաղաքական գործիչ է, ինքը գիտի իրա մտածելակերպը, իր․․․ ես իրեն չեմ բերել, որ իրան ասեմ, ես Սեյրան Օհանյանի հետ 89 թվից ճանաչել եմ որպես զինվորական, միասին ճանապարհ ենք անցել, կարամ Սեյրան Օհանյանին ինչ-որ բաներով խոսամ, բայց Հովիկ Աբրահամյանի հետ ես ոչ ճանապարհ եմ գնացել, ոչ էլ․․․»․- լրագրողների հարցերին ի պատասխան նշեց Մանվել Գրիգորյանը։

Եվ քանի որ կարող էր նախկին նախարարի մասին խոսել, գեներալը խոստովանեց, որ զարմացել է Սեյրան Օհանյանի «որոշ բաների վրա»․ «Որովհետև բաներ կա որ․․․ ամեն ինչին չափ կա էլի, տեղ կա, ձյունը ձյուն ա մնում, ձյունն անձրև չի լինում։ Դե էդ լավ ա, որ շատ բաներ ա տենում, ուզում ա լավ լինի։ Խոսացել եմ պաշտպանության նախարարությունից դուրս գալուց հետո մի երկու անգամ, հանդիպել ենք, նորմալ»․- Մանվել Գրիգորյանը նկարագրում էր իր և Սեյրան Օհանյանի հանդիպումը, լրագրողները հետաքրքրվեցին արդյոք նեղացա՞ծ էր Սեյրան Օհանյանը․ «Խելքս չի կտրում, ինչի՞ց պետք է նեղանար։ Ասենք ես 2008 թվից պաշտպանության նախարարությունից դուրս եմ եկել փոխնախարարի պաշտոնից։ Ումի՞ց նեղանայի, «наоборот», հետո փորձել եմ ինչ-որ բանով բանակին ինչ-որ պետք է, այսօր տեսաք էսքան երեխեքը շարված, 25 հազար պատանի աղջիկ տղա կան, 7 հազար երիտասարդներ, որոնց որ դաստիարակում եմ ռազմահայրենասիրություն և փորձում եմ բանակին ծառայել, շարունակել նորից ծառայութնունս այլ ձևով, ի՞նչ պարտադիրա, որ զինվոր լինել։ Զինվորի նախապատրաստական աշխատանքների վրա եմ։ Ամեն տեսակի գաղափարախոս մարդիկ կլինեն, բայց հայրենքը մի հատ է, ծնողը մի հատ է, ոնց որ դու քո հորից մորից կհրաժարե՞ս»։

Մանվել Գրիգորյանը նշեց, որ ընտրություններին իր մասնակցության հարցը դեռ քննարկված չէ, ինչ վերաբերում է իր խնդիրներին ՀՀԿ-ի հետ, հերքեց այդ լուրերը․ «Ես Հանրապետականի հետ ի՞նչ խնդիր պիտի ունենամ, ուզում եմ սա իմանամ։ Որ ասենք հիմի ձյուն է գալիս, ինչի՞ եք ուրիշ բան խոսում, ի՞նչ կապ ունեմ ես Հանրապետականի հետ խնդիր ունենալու։ Խի՞ պիտի խնդիր ունենամ»։ Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկին, որ կարելի է հողեր հանձնել՝ Մանվել Գրիգորյանը պատասխանեց․ «Արեք լևոն Տեր-Պետրոսյանը ինքը խոսում է, իրեն էլ հարցրեք, իսկ ինձի որևէ մեկը հարցնի հող կհանձնե՞ս, կասեմ՝ մորդ կտանես կհանձնես, էլա՞վ»։

Սիրան Հունանյան

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

hraparak.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing