Լրահոս

Հովիկ Աբրահամյանի որդին հրաժարական կտա՞ քաղաքապետի պաշտոնից

 

“Հայկական ժամանակ” թերթը գրում է. “Կիրակի օրը տեղի ունեցած ԱԺ ընտրություններում ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, “Ծառուկյան” դաշինքի ռեյտինգային ցուցակով Արարատի մարզում ստացել է մոտ 34,5 հազար ձայն:

Արգամ Աբրահամյանն, ամենայն հավանականությամբ, կհրաժարվի Արտաշատի քաղաքապետի պաշտոնից և կվերցնի պատգամավորի մանդատը: Արտաշատում նա քաղաքապետ է դարձել 2015 թվականի հուլիսին և նրա պաշտոնավարմանը մնացել է մոտ 2 տարի: Մինչդեռ մանդատ վերցնելով՝ Արգամ Աբրահամյանը կարող է առաջիկա հինգ տարիներին պատգամավոր լինել:

Հատկապես որ 2019 թվականին՝ պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո, նա դժվար թե նորից Արտաշատում քաղաքապետ դառնա, իսկ “Ծառուկյան” դաշինքն էլ իշխանության մաս չի կազմում:

Երեկ մեզ չհաջողվեց Արտաշատի քաղաքապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ ո՛չ “Ծառուկյան” դաշինքից, ո՛չ Արգամ Աբրահամյանից”։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



Загрузка...

Հեղինակի մասին

Kara

Kara