Լրահոս

Հովիկ Աբրահամյանից վախենում են

 

download-1

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հեռանալուց հետո ՀՀԿ-ից իր նախկին կուսակիցները շտապեցին հայտարարել, որ իրենց մոտ որևէ բան չի փոխվել ու մեծ կորուստ  չէր այն իրենց համար: Իսկ իրականություն այն է, որ ՀՀԿ-ն անհանգստացած է Հովիկ Աբրահամյանի հեռանալուց հետո: Այդ է պատճառը, որ այս օրերին հնարավոր բոլոր միջոցներով ճնշումներ են բանեցվում նախկին վարչապետ Աբրահամյանի կողմնակիցների վրա:

Politik.am-ին հասած տեղեկությունների համաձայն ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ, գնդապետ Սևան Քոչարյանը անձամբ է զրույցի հրավիրում գյուղապետերին: Ոստիկանություն հրավիրված գյուղապետերից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, Politik.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրեն անձամբ Արտաշատ է հրավիրել Սևան Քոչարյանը: Ոստիկանապետի աշխատասենյակում ծանր խոսակցություն է տեղի ունեցել.«Ոստիկանապետ Քոչարյանը ասաց, որ հանկարծ չփորձենք դուրս գալ ՀՀԿ-ից: Նա ասաց որ վերևներից հրահանգ կա գյուղապետերին տեղեկացնելու այս մասին»,-ասաց մեր զրուցակիցը:

Այս փաստն արդեն առավել քան խոսուն է: Եթե ՀՀԿ-ն իրականում չվախենար Հովիկ Աբրահամյանից ու նրա դուրս գալը համարեր սովորական բան, ապա չպետք է նրա կողմնակիցների նկատմամբ նման ճնշումներ բանեցվեին: ՀՀԿ-ում վախենում են, որ Հովիկ Աբրահամյանի քայլին կարող են հետևել շատերը ու հիմա խնդիր է դրված ամեն կերպ կանգնեցնել այդ պրոցեսը:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing