Լրահոս

Հովիկ Աբրահամյանն արդեն խմում է

 

94215

armtimes.com — Հովիկ Աբրահամյանը հինգշաբթի օրը մասնակցել է ՀՀԿ գործադիր մարմնի նիստին: Նա այնտեղ թեեւ փորձել է իրեն անհոգ պահել, բայց, մեր տեղեկություններով, շատ չի կարողացել թաքցնել իր տրամադրությունն ու Սերժ Սարգսյանից նեղացած լինելը:

Իսկ ԳՄ նիստից հետո նրան տեսել են Սարյան փողոցում գտնվող «Տափաստան» ռեստորանում թախիծը գինիով մեղմելիս: Ականատեսների վկայությամբ, նա այդ ռեստորանում խմել է հայկական «Զորահ» ֆիրմայի գինի, որն արժեցել է 65.000 դրամ: Ի դեպ, ասում են, երեկոյան ընթրիքի և գինու համար վճարել է Հովիկ Աբրահամյանն ինքը: Նշենք, որ 2014 թվականին վարչապետ նշանակվելուց հետո նա այցելել է այդ գինու գործարանը:

ՀՀԿ գործադիր մարմնի մեկ այլ անդամ՝ կապի եւ տրանսպորտի այլեւս նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը գործադիրի նախօրեի նիստին չի մասնակցել: Հիշեցնենք, նա անգամ ներկա չէր ՏԿՆ-ում, երբ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացնում էր տրանսպորտի եւ կապի նոր նախարարին:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...