Հովիկ Աբրահամյանն ու Ալիկ Սարգսյանը խլել են ընդդիմադիր գործարարի ավազի հանքը. հարուցվել է քրեական գործ

108

Նախօրեին մենք «Հովիկ Աբրահամյանն ու Ալիկ Սարգսյանը խլել են ընդդիմադիր գործարարի ավազի հանքը. գործով զբաղվում է 6-րդ վարչությունը» վերտառությամբ հոդված էինք հրապարակել։

Գրել էինք, որ Հայ ազգային կոնգրեսի անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գևորգ Գևորգյանը դիմել է Ազգային անվտանգության ծառայությանը՝ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի, նրա եղբայր Ջոնիկ Աբրահամյանի և ՀՀ նախկին ոստիկանապետ, ներկայումս Ազգային ժողովի պատգամավոր Ալիկ Սարգսյանի կողմից իրեն ունեզրկելու վերաբերյալ։ ԱԱԾ-ն նյութերն ուղարկել է ոստիկանության 6-րդ վարչություն, որտեղ նյութեր էին նախապատրաստվում։

Գևորգ Գևորգյանն այսօր «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց, որ իր բողոքի հիման վրա քրեական գործ է հարուցվել։ «Այսօր ինձ զանգահարեցին քննչական կոմիտեից և տեղեկացրեցին, որ իմ գործը իրենց մոտ է, քրեական գործ է հարուցվել և երկուշաբթի ինձ հրավիրեցին իրենց մոտ»,- ասաց Գևորգյանը։

Նշենք, որ Գևորգ Գևորգյանը 2000 թվականին հիմնադրել էր «Ավազահատիկ» ՍՊԸ-ն և Արարատի մարզի Նորամարգ համայնքում վարձակալած տարածքում հանքարդյունաբերությամբ զբաղվել: Գևորգյանի խոսքերով՝ «Ավազահատիկ» ՍՊԸ-ի գործունեությանը խոչընդոտելու հարցում շահագրգիռ էին այն ժամանակ դեռ փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանն ու նրա եղբայրը՝ Ջոնիկ Աբրահամյանը:

Նրանց իր աջակցությունն էր ցուցաբերում նաև այն ժամանակ Արարատի մարզպետ, այժմ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը, քանի որ նպատակ ունեին միավորել երկու հանքերը՝ իբրև իրենց սեփականություն:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache