Լրահոս

Հովիկ Հովսեփյանի 16 մլն դրամի ակտն ու դրա հնարավոր հետևանքը

 

timthumb (2)

operativ.am-Ըստ շրջանառվող լուրերի՝ 2 ամիս առաջ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդով, ՊԵԿ նախագահ Հովիկ Հովսեփյանը ստուգումներ է իրականացրել նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին պատկանող «Ֆլորենս» ռեստորանում, որն ինչպես հայտնի է, գտնվում է Հրազդանի կիրճում: Ստուգումներն իրականացվել են բավականին կոշտ և խիստ, ինչի արդյունքում՝ սահմանվել է 16 մլն դրամի ակտ:

Ներկա պահին շատերին հուզող՝ նախարարների պորտֆելների բաշխման հարցի հետ զուգահեռ, առաջանում է ևս մեկ պաշտոնի հարց, այն է՝ Հովիկ Հովսեփյանի հետագա պաշտոնավարման հարցը: Արդյո՞ք նորանշանակ վարչապետն աչք կփակի 16 մլն դրամի ակտի վրա, թողնելով ՊԵԿ-ի նախագահին իր պաշտոնում, թե՞ ամեն դեպքում, կշարժվի «Бизнес есть бизнес, ничего личного» սկզբունքով:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing