Լրահոս

«Հովիկը, Գագոն ու Սուրիկը դատվելու են». նախագահականի հրահանգը

 

xdfxcfxzdc

politik.am —  Իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները սրտատրոփ սպասում են ՀՀԿ առաջիկա համագումարին: Մի շարք ՀՀԿ-ականները հայտարարել են, որ սպասվող համագումարը աննախադեպ է լինելու և լի փոփոխություններով: Ինչպես ՀՀԿ-ականներն են հայտարարում ՀՀԿ ԳՄ-ում այլևս չենք տեսնի բազմաթիվ հնաբնակ կուսակցականների:

Հետաքրքիր է, որ նախագահական նստավայրի ենթակայությամբ գործող մի շարք ակտիվ ֆեյսբուքյան օգտատերեր հայտարարում են, որ ՀՀԿ համագումարի ժամանակ լինելու են բազմաթիվ բացահայտումներ, խոսելու են մարդկանց թալանածի և կատարած հանցագործությունների մասին: Նույն օգտատերերը նկատում են, որ համագումարից հետո Հովիկ Աբրահամյանը, Սուրիկ Խաչատրյանը և Գագիկ Բեգլարյանը դատվելու են:

Դժվար է այս պահին ասել, թե նմանատիպ լուրերը ինչ նպատակով են տարածվում, սակայն մի բան հստակ է, որ առաջիկա ՀՀԿ համագումարը իսկապես աննախադեպ է լինելու:  Եթե անգամ նշված անձանց նկատմամբ գործեր բացելու մտադրություն չկա, այս հայտարարությունները` արդեն իսկ նրանց համար զգուշացում կծառայի և նրանք չեն փորձի դեմ դուրս գալ Սերժ Սարգսյանի պլաններին:

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

armhing