good-banner
Без рубрики

Հրահանգվել է հարձակվել Հովիկ Աբրահամյանի վրա

 

hovik-abrahamyan

Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի հեռացման դիմումը իշխող կուսակցությունից՝ մեծ իրարաանցում է առաջացրել: Շատերի համար անսպասելի էր այս քայլը: ՀՀԿ-ում առավել ևս չէին սպասում նման քայլի: Երեկ ամբողջ օրվա ընթացքում ՀՀԿ ներկայացուցիչները խուսափում էին լրագրողներից և չէին մեկնաբանում Հովիկ Աբրահամյանի հեռանալը:

Երեկոյան սակայն ՀՀԿ լռությունը խախտեց կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Լրատվամիջոնցերից մեկի հետ զրույցում նա հայտարարել էր, որ  արտառոց բան չի պատահել.«Առաջին  անգամը չէ, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամները, նաև նախկին պաշտոնյաներ, լքում են կուսակցությունը: Պարոն Աբրահամյանը նման որոշում է կայացրել,  դա նրա իրավունքն է: Միջազգային պրակտիկայում էլ կան նման դեպքեր, երբ հայտնի քաղաքական գործիչները լքում են իրենց կուսակցությունները, այնպես որ մենք այստեղ արտառոց որևէ բան չենք տեսնում: Քանի դեռ նա ամբողջությամբ չի ներկայացրել, թե ինչո՞ւ է նման որոշում կայացրել, ավել բան չեմ կարող ասել»,- ասել էր Շարմազանովը:

Շարմազանովին իհարկե հասկանալ կարելի է: Նա փորձում է իր խոսքով թաքցնել այն տագնապը, որը կա իրականում: Հովիկ Աբրահամյանը կուսակցության ամենաազդեցիկ գործիչներից մեկն է: Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ այն դեմքերից մեկն է, որի հեղինակության շնորհիվ ինչպես երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանն էր ասում դալաններում չեն ծեծում Շարմազանովին ու նրա նմաններին:

Մեր տեղեկություններով, իշխանություններին մոտ կանգնած լրատվամիջոցները ստացել են հստակ հրահանգ` ամենատարբեր առիթներով հարձակման ենթարկել Հովիկ Աբրահամյանին: Նման հրապարակումներ արդեն նկատվում են:  Նրա մասին հրապարակումները պետք է լինեն միայն բացասսական: ՀՀԿ-ականներին հրահանգված է պահանել լռություն կամ խոսելիս հայտարարել, որ իրենց կորուստը մեծ չի եղել:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...