Լրահոս

«Հրապարակ». ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն Արարատի մարզը թողել են վերջում

 

Հետաքրքիր օրինաչափությամբ` թե ՀՀԿ-ն, թե ԲՀԿ-ն Արարատի մարզը թողել են քարոզարշավի վերջում. ՀՀԿ-ն` մարտի 22-ին, ԲՀԿ-ն՝ մարտի 24-ին, որից հետո կսկսվեն երեւանյան «ֆուրորները»: «Արարատը թողել եք վերջում, որպեսզի ավելի շենշո՞ղ լինի տպավորությունը»։ Մեր հարցին ՀՀԿ-ից պատասխանեցին․ «Ոչ, նախորդ ընտրություններին էլ էր Արարատը վերջում․ ըստ «քարտեզի» ենք այցելում»: Թե՞ ըստ «չորացող վտակների»: Ի դեպ, ՀՀԿ-ում խորը տագնապ կա Արարատի մարզից ոչ միայն իրենց ռեյտինգայինների միսկրծոցիի մասով, այլեւ Արարատի ցեմենտի գործարանի: Բացի այն, որ Արտաշատում լուրջ տոկոսներ է «ուզում» խփել Արգամ Աբրահամյանը, 1100 աշխատող ունեցող «Արարատ ցեմենտի» աշխատակիցներին հանձնարարված է եւս 15 հոգի իրենց հետ քվեարկության բերել:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing