good-banner
Լրահոս

«Հրապարակ». Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հնարավոր «շոուները» զսպել են

 

arm143569265212-696x476

realnews.am — «Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ վերջին իրադարձությունների ֆոնին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հնարավոր «շոուները» զսպել են նախագահականից։ Ասում են՝ անձամբ Սերժ Սարգսյանն է հրահանգել չլինել դեպքերի կիզակետում, խրոխտ ձայնով հայտարարություններ չանել եւ ավելի չսրել իրավիճակը։

Այդ է պատճառը, որ ժողովրդին ներկայանալու եւ քարոզներ կարդալու սովորույթ ունեցող մեր ոստիկանապետն այս օրերին պասիվ է։ Փոխարենը՝ իրադարձությունների կիզակետում է նրա առաջին տեղակալը՝ Հունան Պողոսյանը, որն ավելի մեղմ եւ քաղաքակիրթ տեսակ է, կոնֆլիկտի չգնացող եւ սուր անկյունները հարթող։

Ի դեպ, այս օրերին որոշ շրջանակներում քննարկում են ոստիկանապետի հրաժարականի հարցը։ Սակայն մեր լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ նման պաշտոնանկություն այժմ չի լինի, քանի որ դա, մեղմ ասած, կարող է նշանակել, որ իշխանությունն ընդունում է իր «պռավալը»:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

newhing

newhing