Հրավառություն չպե՛տք է լինի եւ վե՛րջ. վարչապետը զայրացավ

115

araratnews.am — «Կրակողներին կոչ ենք անում կես ժամ սպասել»՝ ծիծաղելով ասաց վարչապետը՝ դիմելով ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին հրավառությունների մասին հարցի քննարկման ժամանակ:

Բանն այն է, որ այսօր  կառավարության նիստում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ երեկ երեկոյան՝ կեսգիշերին, հրավառություն է եղել: Նախարարին մտահոգում էր  հրավառության կազմակերպումը սահմանված ժամից հետո: Արսեն Թորոսյանն ասաց, որ մեկ երեխայի հանգիստ քունն ավելի կարևոր է, քան 500 հոգու քեֆ-ուրախությունը: Նախարարը նաև նշեց, որ այսպիսի դեպքերում ոստիկանությունը պատշաճ չի արձագանքում, հավելելով, որ տեսագրությունը համացանցում արդեն կա:

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին զարմացրեց նախարարի հայտարարությունը, քանի որ ոստիկանությունը դրան ընթացք տվել է:  Օսիպյանն ասաց, որ դժվար է հայտնաբերել  հրավառություն անողներին, քանի որ «կրակում են եւ փախչում»:

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ասաց, որ համամիտ է Օսիպյանի հետ: Այս քննարկումը զայրացեց  վարչապետին. «Ժողովուրդ ջան, ի՞նչ է նշանակում այս քննարկումը: Չպե՛տք է լինի հրավառություն եւ  վե՛րջ: Եթե  ոստիկանությունը չի կարողանում ապահովել օրենքի կատարումը, ուրեմն վատ է աշխատում: Մի հատ օրենք ընդունեք, որ հրավառությունները կարգավորող օրենքը վատ է աշխատում»:

Եթե  տվյալ տարածքի ոստիկանը չի տիրապետում, թե ո՛վ է հրավառություն արել, ուրեմն լավ չի աշխատում: Այդպես էլ ընտրակաշառքը չեն կարողանում բացահայտել,  բնակարանային գողությունները:

Դուք լուծեք այդ հարցը, թե չէ ես կլուծեմ»,- դիմեց ՀՀ ոստիկանության պետին վարչապետը:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache