Լրահոս

Հրազդանի քաղաքապետարանի աշխատակիցները սպառնում են ու ահաբեկում

 

sparnum en ev ahabekum

hraparak.am-ը գրում է. Երեկ ուշ երեկոյան «Հրապարակ»-ն ահազանգ ստացավ Հրազդանից, որ 2 անծանոթ անձինք, ովքեր  ներկայացել են որպես գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Արամ Դանիելյանի հարազատներ, փորձել են պոկել պաստառից քաղաքապետի նկարն ու վնասել դատարանի մոտ կոռուպցիայի դեմ ցույց իրականացնող ցուցարարին ով կոռուպցիայի դեմ ցույց անելու համար պատրաստված պաստառի վրա փակցրել էր նաև գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի լուսանկարը՝ որպես կոռուպցիա իրականացնող անձի: Միջադեպին խառնվել են ոստիկանները:

Անձը, ում ահաբեկել ու սպառնացել են, Գագիկ Աթասյանն է, ով նախքան քարոզարշավի մեկնարկը ցանկություն ուներ թեկնածություն առաջադրելու քաղաքապետի ընտրություներում: Գագիկ Աթասյանը նաև հայտնեց, որ մինչ ցույցի մեկնարկը,  ինքը սպառնալիքներ է ստացել նաև Հրազդանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Աշոտ Միքայելյանից ու քաղաքապետի խորհրդական Հրաչ Հուսիկյանից:

«Հանուն արդարության, սկզբունքային պայքարը կոռուպցիայի դեմ, կշարունակեմ ընտրություններից հետո էլ, մինչև արդարության հասնեմ… Եթե մենք չունենանք ամուր թիկունք, չենք ունենա ամուր սահման»,-մեզ ուղղված նամակում եզրափակել էր Գագիկ Աթասյանը:

Հիշեցնենք, որ նա մինչ նախընտրական փուլի մեկնարկը, ցանկանում էր իր թեկնածությունն առաջադրել Հրազդանի քաղաքապետի ընտրություններում:

Հ.Գ. տեսանյութը տրամադրել է Գագիկ Աթասյանը:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am