Հրազդանի քաղաքապետարանում բաժնի վարիչները հրաժարական են ներկայացրել. Լիլիթ Ստեփանյան

36

Հրազդանի քաղքապետարանում կադրային փոփոխություններ եղել են, բաժնի վարիչները հրաժարականներ են ներկայացրել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հրազդանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Ստեփանյանը՝ անդադառնալով քաղաքապետարանում կադրային փոփոխությունների խնդրին:

«Քաղաքապետարանում եղել են կադրային փոփոխություններ՝ հաշվի առնելով քաղաքական շահի եւ քաղաքական կուսակցության սկզբունքները: Հիմնականում նախկին բոլոր բաժնի վարիչները ներկայացրել են Հանրապետականի սկզբունքները, բնականաբար, նախկին քաղաքապետի՝ պաշտոնը լքելուց հետո շատ բաժինների վարիչներ վայր են դրել լիազորությունները: Այս պահին դեռ քաղաքապետարանում ունենք 2 բաժնի վարիչ, ովքեր նախկին թիմից են, բայց, ամենայն հավանականությամբ, նրանք նույնպես առաջիկայում կլքեն իրենց պաշտոնը՝ իրենց ցանկությամբ, ոչ թե այն սկզբունքով, ինչը տարածված է լրատվամիջոցներում»,-ասաց նա:

Լիլիթ Ստեփանյանը հերքեց լուրերը, թե ինքն աշխատանքից ազատում է քաղաքապետարանի աշխատակիցներին եւ նշանակում պատգամավոր Սասուն Միքայելյանի մտերիմներին:

Նա նշեց, որ քաղաքապետարանում ստուգումներ են անցկացվել, այժմ էլ աուդիտորական վերահսկողություն է իրականացվում, սակայն արդյունքները դեռ չեն հրապարակվել:

Նշենք, որ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը հունիսի 25-ին հրաժարական է տվել: Նա քաղաքապետ էր 2002 թվականից: Հուլիսի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հրազդանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Լիլիթ Ստեփանյանին:

 



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache