Լրահոս

Հրազդանում բողոքի երթ են անում. ոստիկանները փորձում են արգելել

 

ffdf4e49654376bda4118d2d015eeb2c

hraparak.am – Այս պահին Հրազդան քաղաքում կազմակերպվում է երթ դեպի Սահմանադրության հրապարակ` ի պաշտպանություն Սասնա ծռերի: Տասնյակ քաղաքացիներ իրենց հետ տանում են պաստառներ` պահանջելով Սերժ Սարգսյանի հրաժարականը: Այս պահին Հրազդան քաղաքում գտնվող մեր թղթակիցը հաղորդում է, որ, երեկվա դեպքերից ելնելով , բնակիչները իրենց զայրույթն են արտահայտում ոստիկանության կողմից կիրառված բռնությունների դեմ:

Դեռ երթը չսկսված` Հրազդանի ոստիկանությունը արգելում է ցուցարարներին խաղաղ երթ անցկացնել: Այս պահին կողմերը բանակցում են, սակայն բնակիչները զայրացած են եւ պնդում են, որ երթը պետք է տեղի ունենա:

Չնայած ոստկանության ջանքերին` քաղաքացիները երթը սկսեցի դեպի Սահմանադրության հրապարակ: Նախնական տվյալներով` մեկ ակտիվիստի բերման են ենթարկել, թեպետ ոստիկանության պետ Գրիգորյանը պնդում է, որ իրենց բաժնում բերման ենթարկվածներ չկան: Սակայն քաղաքացիները այս պահին կապ չեն կարողանում հաստատել այդ ակտիվիստի հետ, ում մի քանի հոգի ուղեկցել էին ոստիկանական մեքենա:

Մեր թղթակիցը տեղեկացնում է, որ այս պահին բերման ենթարկեցին եւս մեկ քաղաքացու և ամեն կերպ փորձում են չեղարկել խաղաղ երթը: Ականատեսը հավելում է նաև, որ ոստիկանապետը բարձրախոսը խլեց քաղաքացու ձեռքից, և հիմա փորձում են քաղաքացիներին հեռացնել այդտեղից: Այս պահին իրավիճակը լարված է: Ոստիկանության հորդորներին դեմ գնալով` մի խումբ երիտասարդներ ըմբոստացել են եւ չեն ցանկանում հեռանալ տարածքից:

Այս պահին այդտեղ ժամանեց ԵԿՄ վարչության անդամ Սասուն Միքայելյանը: Հիմա բանակցում են, փորձում են հասկանալ իրավիճակը:

Միքայելյանը զրուցում է ոստիկանության Կոտայքի մարզի վարչության պետ Լ. Գրիգորյանի հետ, ով նույնպես ժամանեց Սահմանադրության հրապարակ:



Загрузка...

Հեղինակի մասին

hing.am

hing.am