ՀՐԱԶԴԱՆՈՒՄ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ «ԿՈՉ» Է ԱՐԵԼ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻՆ՝ «ՍԻԿՏԻՐ ԵՂԵՔ»

0

Այսօր Հրազդանում քաղաքի բնակիչները, Կոտայքի տարածաշրջանային քոլեջի ուսանողները, բազմաթիվ երիտասարդներ միացել են «Իմ քայլը» նախաձեռնությանը եւ դուրս եկել փողոց․ «Քայլ արա, մերժիր Սերժին», «Միացիր» վանկարկումներով։

Ցույցի մասնակիցները հանգիստ երթ էին իրականացնում Հրազդանի սահմանադրական հրապարակում, երբ այդ ընթացքում մոտեցան ոստիկանական մեքենաները Հրազդանի ոստիկանության պետ՝ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ եւ սկսեցին հարվածել անչափահասներին՝ գոռալով «Սիկտիր եղեք», միաժամանակ փորձելով հեռացնել ցուցարարներին։

Ինչպես տեղեկացնում է մեր թղթակիցը, առավոտվանից Հրազդանի բաժին են բերման ենթարկվել Էդիկ Սահակյանը եւ եւս 3 անչափահասներ։ Ոստիկանապետ Կարեն Գրիգորյանը հերքեց լուրը այն մասին, որ բերման ենթարկվածներ կան։

Այս պահին բողքի ակցիան շարունակվում է, ակցիայի մասնակցիները նաեւ փորձեցին մուտք գործել Հրազդանի քաղաքապետարան, բայց ոստիկանները դարձյալ թույլ չտվեցին։ Նշենք նաեւ, որ երթին մասնակցում է նաեւ ավտոշարասյուն, ոստիկանները մի մեքենա էլ տարել են պահպանման տարածք։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache