Հրաժարականի դիմում է ներկայացրել Վարդան Բոստանջյանը

34

Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ.

Տեղեկացնում եմ, որ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել: Հաշվի առնելով մամուլում շրջանառվող տարբեր ասեկոսեներն ու հրաժարականի անիրական դրդապատճառները՝ տեղեկացնում եմ, որ մեր գործընկերոջ այս քայլն ունի բացառապես անձնական պատճառ:

Առողջական խնդիրների պատճառով պարոն Բոստանջյանը պատգամավորական մանդատը վայր դնելու որոշում է կայացրել: Այդ մասին կարող եք տեղեկանալ անձամբ իրենից: Պարոն Բոստանջյանն արդեն իսկ հանդիպման ընթացքում այդ մասին տեղեկացրել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին:

Երկարատև բուժման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ պարոն Բոստանջյանն այս փուլում առավելապես սեփական առողջության վերականգնման նպատակով նման որոշում է կայացրել: Մեզ համար նա շարունակում է մնալ մեր լավագույն գործընկերներից մեկը, և «Ծառուկյան» խմբակցությունը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շուտափույթ ապաքինում են մաղթում Վարդան Բոստանջյանին:

Հորդորում եմ լրատվամիջոցների իմ հարգելի գործընկերներին այլ ենթատեքստեր չփնտրել:

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյան



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache