Լրահոս

Հրդեհ «Էրեբունի» ԲԿ-ում. դեպքի վայր են մեկնել վեց մարտական հաշվարկ

 

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 1-ին, ժամը 06.05-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոնի 6-րդ հարկում գտնվող դեղատանը:

Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ եւ արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը:

Պարզվել է, որ 6-րդ հարկում գտնվող դեղատան պահեստում այրվում են էլ. վահանակ, էլ. մալուխ (մոտ 6 գմ) եւ կենցաղային իրեր (մոտ 2 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.36-ին, մարվել՝ 06.44-ին:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing