Լրահոս

Հրեաների պատասխանն Անկարային. Ի տարբերություն Թուրքիայի, Գերմանիան իր պատմությունը չի հերքում

 

213970

PanARMENIAN.Net – Գերմանիան, որպես Հոլոքոսթը ճանաչած ու դրա համար լիակատար պատասխանատվություն կրած երկիր, ունի բարոյական իրավունք մատնանշել Թուրքիային, որ վերջինս սխալ է գնահատում իր պատմությունը:

Այդ մասին է հայտարարել Հրեական համայնքների դաշնության ղեկավար Ալեքսանդր Բորոդան, մեկնաբանելով Թուրքիայի արդարադատության նախարար Բեքրի Բոզդաղի խոսքերն այն մասին, թե Գերմանիան այրում էր հրեաներին, իսկ այժմ մեղադրում է Թուրքիային ցեղասպանություն գործելու մեջ:

«Գերմանիան, որը նախկինում շատ սխալներ է գործել, հասկանում է, որ մի ցեղասպանության մասին լռելը կարող է բերել դրա կրկնմանն ապագայում», – նշել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին:

Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել:Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»։ Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է Օսմանյան կառավարության կողմից հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ 5 էջանոց բանաձևում նշվում է, որ «Հայերի ճակատագիրը 20-րդ դարում տեղի ունեցած կոտորածի, էթնիկ զտման, տեղահանության ու ցեղասպանության օրինակ է»։

Գերմանիան բանաձևով ընդունում է նաև իր պատմական պատասխանատվությունը ողբերգության համար:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing