Լրահոս

Հռիպսիմե Խուրշուդյանը Եվրոպայի կրկնակի չեմպիոն

 

hripsime

armsport.am-ը գրում է. Նորվեգիայում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը հերթական ոսկին նվաճեց: Կանանց +75կգ քաշային կարգում Եվրոպայի ուժեղագույն ծանրորդուհի ճանաչվեց Հռիփսիմե Խուրշուդյանը:

Պոկում վարժությունում Խուրշուդյանը 113կգ-ով գրավեց առաջին տեղը: Նույնքան կիլոգրամ էր բարձրացրել նաեւ Վրաստանը ներկայացնող Անաստասիա Հոտֆրիդը, սակայն անձնական քաշով Հռիփսիմեն ավելի թեթեւ էր, ուստի նա արժանացավ փոքր ոսկե մեդալի:

Հրում վարժությունում Խուրշուդյանը եւս լավագույնն էր 137կգ արդյունքով: Երկամարտի 250կգ արդյունքով Հռիփսիմե Խուրշուդյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ Հայաստանը 3-րդ ոսկե մեդալը նվաճեց Եվրոպայի 2016թ. առաջնությունում: Ավելի վաղ նման հաջողության էին հասել Անդրանիկ Կարապետյանը եւ Նազիկ Ավդալյանը:

Այս քաշային կարգում ելույթ ունեցավ նաեւ Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ 17-ամյա Արփինե Դալալյանը: Երկամարտի արդյունքում 213կգ եւ Արփինեն զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը:

Հռիփսիմե Խուրշուդյանը 2-րդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն: Առաջին անգամ նա նման պատվի արժանացել էր 2007 թվականին, երբ ոսկե մեդալ էր նվաճել 75կգ քաշայինների պայքարում:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am