good-banner
Լրահոս

Հռոմի պապը կատարել է սիրած աղջկան տված խոստումը

 

62832

mitk.am-17 ուշագրավ փաստ Հռոմի Պապի մասին.

Ֆրանցիսկոս Պապը ծնվել է 1936թ. դեկտեմբերի 17-ին՝ Բուենոս Այրեսում:Նա առաջին Պապն է, ով Ամերիկա աշխարհամասից է և առաջին ոչ եվրոպացի Պապն է՝ 741թ.-ից սկսած:

Ֆրանցիսկոսը խոսում է իտալերեն, իսպաներեն և լատիներեն, ինչպես նաև հասկանում է գերմաներեն, ֆրանսերեն, պորտուգալերեն, անգլերեն և ուկրաիներեն:

Երբ նա Բուենոս-Այրեսի արքեպիսկոպոսն էր, ապրում էր համեստ բնակարանում և երթևեկում էր ավտոբուսով: Երբ նա ընտրվեց Պապ, Հռոմ ժամանեց էկոնոմ դասի ինքնաթիռով:

Հռոմի Քահանայապետը ունի մեկ գործող թոք: Նրա աջ թոքի մի մասը հեռացրել են երիտասարդ տարիքում՝ վարակիչ հիվանդության պատճառով: Բայց նա 79 տարեկանում իրեն շատ լավ է զգում:

Պապը տանգոյի մեծ սիրահար է:

Բացի մարդասիրությունից և համեստությունից, Հռոմի Պապն ունի հումորի մեծ զգացում:

Մինչև հոգևոր ծառայության անցնելը, նա Բուենոս Այրեսի ակումբներից մեկում աշխատել է դռնապան:

1960-ական թվականներին նա դասավանդել է գրականություն, փիլիսոփայություն, հոգեբանությւոն և աստվածաբանություն՝ Արգենտինայի մի քանի ավագ դպրոցներում:

Հռոմի քահանայապետը սովորել է փիլիսոփայություն՝ Բուենոս Այրեսի Կաթոլիկ Համալսարանում, ինչպես նաև ստացել է քիմիկոսի մագիստրոսի աստիճան՝ Բուենոս Այրեսի համալսարանում:

Ֆրանցիսկոս Պապը երեք երկրների օրինական քաղաքացի է՝ Արգենտինա, Իտալիա և Վատիկան:

Հռոմի Պապ ընտրվելուց հետո, Ֆրանցիսկոսը հրաժարվել է ապրել պալատական կացավայրում և որոշել է բնակվել Վատիկանի հյուրերի համեստ տանը:

2013թ. ամերիկյան Time ամսագիրը նրան ճանաչել է տարվա մարդ:

Ֆրանցիսկոսը սիրում է պատրաստել տարբեր ճաշատեսակներ: Որպես Պապ, նա հաճախ է այցելում Վատիկանի ճաշարաններ և ճաշում բանվորների հետ:

2001թ. երբ նա Բուենոս Այրեսի Արքեպիսկոպոս էր, Արգենտինայի հիվանդանոցներից մեկում լվացավ և համբուրեց ԶԻԱՀ-ով վարակակիր 12 հիվանդների ոտքերը:

Ֆրանցիսկոս Պապը խիստ պայքար է մղում Կաթոլիկ Եկեղեցու ներսում սեռական ոտնձգությունների և մանկապղծության դեմ:

12 տարեկան հասակում նա սիրահարվել է մի աղջկա, ում մի քանի անգամ ասել է՝ եթե չամուսնանամ քեզ հետ, դառնալու եմ քահանա: Նա կատարեց է իր խոտումը:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing