Լրահոս

Հռոմի պապը մի բանով ինձ ուղղակի ապշեցրեց…

 

80d932bdea77e494bf6d2d40600e2bed

hraparak.am-Մի ողջ կյանք էր պետք՝ սովորելու այն, ինչ երկու օրում մեզ սովորեցրեց Հռոմի պապը: Աստվածային ճառագող սիրով ու լուսավորությամբ ողողեց Հայոց աշխարհը: Նա մեզ Սեր սովորեցրեց՝ ոչ թե բառերով, այլ իր… ողջ էությամբ:

Ինձ ապշեցրեց մի բան, որ ես պատկերացնել անգամ չէի կարող:
Գյումրիում, երևի նաև Երևանում կանի, խնդրեց, որ ժողովուրդն աղոթի Իր մեղքերի թողության համար: Ոչ մի կերպ չէի կարողանում այն տեղավորել գիտակցությանս մեջ:

Ակամայից հիշեցի, երբ պատարագի էինք գնում, քահանան առաջարկում էր մեր մեղքերի թողությունը, ու մենք անգամ չէինք պատկերացնում, որ քահանան ևս մարդ է ու առաջինը պիտի խնդրի, որ մենք աղոթենք իր մեղքերի թողության համար: Որ Աստված նրան դարձնի ճիփ- ճերմակ, որպեսզի կարողանա օգնել ու մաքրել մեզ… Մենք չոքում էինք քահանայի առաջ ու մեղքերի թողություն խնդրում…

Իսկ Հռոնի պապը խնդրում էր, որ աղոթենք Իր մեղքերի թողության համար, որ Աստված ների Իրեն: Ակամայից հիշեցի այս առակը.

Ծեր իմաստունն իր մոտ է կանչում աշակերտներին: Երբ բոլորը հավաքվում են, նա նրանց ցույց է տալիս մի սպիտակ թուղթ, որի կենտրոնում սև գույնի կետ էր նկարված :
– Ի՞նչ եք այստեղ տեսնում, – հարցնում է իմաստունը:
– Կետ,- պատասխանում է աշակերտներից մեկը:
– Սև գույնի կետ , – հաստատում է մյուսը:
– Հաստ, սև գույնի կետ , – լրացնում է երրորդը:
Ուսուցիչը խոնարհում է գլուխը, քայլում դեպի պատը, նստում անկյունում ու սկսում լաց լինել:
– Ինչո՞ւ ես լացում, ուսուցիչ,- զարմացած հարցրին աշակերտները:
– Ես լացում եմ, որովհետև իմ բոլոր աշակերտները տեսան միայն փոքրիկ սև կետը, և նրանցից ոչ ոք չնկատեց սպիտակ, մաքուր թուղթը…

Ամենալուսավոր թուղթն անգամ սև կետ ունի: Ու դա գիտի Հռոմի Պապը: Մեր հոգևոր հայրերը սև կետ տեսնում են միայն ժողովրդի վրա, չեն ուզում ընդունել, որ մեզ մաքրելուց առաջ իրենք պիտի մաքրվեն: Մաքրվեն մեր աղոթքով ու սիրով, Աստծո թաշկինակով, որ օծություն ունենան…

 

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...