Լրահոս

Հռոմի պապի ցավը տանեմ՝ այսօր վարկերս փակեցի. ՀԱՅ ՏԱՔՍԻՍՏԻ ՀՈՒԶԻՉ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

 

243057bec2575

replik.am — Չեմ կարող չգրել այսօր, մինչև հոգուս խորքը հուզած, հայ տաքսիստի պատմածը.

՛՛Առավոտյան գնացի գործի՝ տաքսի սերվիս, պատվեր չկար: Եկա, մեքենայով կանգնեցի կանգառում: Մեկ էլ բանկերից սկսեցին իրար հետևից հաղորդագրություններ գալ՝ վարկերի տոկոսների մարման օրն է: Գործ չունեմ, փող չունեմ… Տրամադրությունս լրիվ ընկավ՝ ի՞նչ անեմ, գլուխս վերցնեմ ուր կորչեմ: Մեկ էլ հանկարծ սերվիսից պատվեր՝ իջիր Տերյան: Իջա և սկսվեց հրաշքը…. Այդ պահից սկսած մեկ րոպե անգամ կանգ չառա: Պատվերը՝ պատվերի հետևից, բոլորը արտասահմանցիներ: Զարմացել էի, ինձ թվում էր ընկել եմ ուրիշ երկիր: ՀՌՈՄԻ ՊԱ՜Պն է եկել, ասում էին նրանք: Ես Հռոմի Պապի ցավը տանեմ : Արագ վերհիշեցի դպրոցում սովորածս անգլերենը, ռուսերենը, անգամ ֆրանսերեն բառեր էի ասում, որոնք երբեք չէի լսել…Մի խոսքով, այսօր բանկերից եկած բոլոր վարկերիս տոկոսները փակեցի….

Ցավը տանեմ բոլոր նրանց, ովքեր կազմակերպեցին Պապի գալը, գիտեմ, նրա այցի դիմաց իմ խնդիրները մանր մունր բաներ են, բայց նա ինձ համար իմ բաժին հրաշքը բերեց:

Հաճախ սենց բաներ կազմակերպեք էլի, որ մեր դուխներն էլ տեղը գա… Ես ինձ իսկապես մարդ էի զգում՝ տրամադրությունս միլիոն էր՛՛:

Արփի ՎԱՆՅԱՆ

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...