Հունաստանում ՀՀ դեսպանությունում գործում է թեժ գիծ հրդեհների հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիների համար

25

Հունաստանի Ատտիկա եւ մյուս շրջաններում մոլեգնող հրդեհների հետեւանքով տուժած ՀՀ քաղաքացիների համար Հունաստանում Հայաստանի դեսպանությունում գործում է թեժ գիծ:

Հունաստանում Հայաստանի դեսպանատնից հաղորդում են. «Զոհերի կամ վիրավորների վերաբերյալ տեղեկություն ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել (+30) 2106831130 կամ (+30) 6989479827 հեռախոսահամարներով»,-ասված է գրառման մեջ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հունաստանում ուժգին անտառային հրդեհների հետեւանքով զոհերի թիվն հասել է 50-ի: Եվս 26 մարդու մարմին է հայտնաբերվել Աթենքից արեւելք Ռաֆինա քաղաքի մերձակայքում:

Ինչպես հայտնում է ERT-ն, տուժել է 156 մարդ, 11-ը կրիտիկական վիճակում են:

Ատտիկայում հայտարարվել է արտակարգ դրություն: Զոհերի մեջ մեծ թվով երեխաներ կան:

Ավելի վաղ հաղորդվում էր 24 զոհի մասին:

Հունաստանում գրանցվել է անոմալ շոգ եղանակ, երկրի որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը հասնում է +40 °C-ի:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache