Հունվարի 1-ից ՌԴ-ում կչեղարկվեն փախստականների և օտարերկրացիների պարտադիր բժշկական ապահովագրությունները

1

2018 թվականի հունվարի 1-ից կչեղարկվեն փախստականների և օտարերկրացիների պարտադիր բժշկական ապահովագրությունները, Ռուսաստանի քաղաքացիություն չունեցողները ստիպված կլինեն նոր ապահովագրություններ ստանալ:Այդ մասին տեղեկացնում է ռուսական «Իզվեստիա» լրատվականը, վկայակոչելով Պարտադիր բժշկական ապահովագրության հիմնադրամին:

Նոր կանոնների համաձայն՝ օտարերկրացիները կկարողանան օգտվել ապահովագրությունից միայն մինչև դեկտեմբերի 31-ը: Ընդ որում՝ կարևոր չէ, թե երբ է տրամադրվել փաստաթուղթը, հունվարի 1-ից անհրաժեշտ կլինի այն ստանալ ևս մեկ անգամ:

Հաջորդ տարվա ապահովագրությունները սկսել են տրամադրվել նոյեմբերի 20-ից:
Պարտադիր բժշկական ապահովագրության կանոններում փոփոխություններն ուժի մեջ են մտել 2017 թվականին: Փոփոխությունները վերաբերում են օտարերկրացիներին և քաղաքացիություն չունեցող, բայց բնակության և ժամանակավոր կացության իրավունք ունեցողներին: Դրանք վերաբերում են նաև ԵԱՏՄ երկրներից աշխատանքային ներգաղթյալներին, որոնց ապահովագրություն է տրամադրվում օրացույցային տարով, բայց ոչ երկրում մնալու ժամկետից ավելի երկար ժամանակահատվածով:

Փորձագետները մտավախություն ունեն, որ նոր կանոնների պատճառով դեկտեմբերին ապահովագրական ընկերություններում մեծ հերթեր կարող են գոյանալ:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache