ՀՅԴ–ական եւ ԲՀԿ–ական նախարարներն ու մարզպետներն աշխատանքից կազատվեն. Փաշինյան

26

ՀՅԴ–ական եւ ԲՀԿ–ական նախարարներն աշխատանքից կազատվեն։ Այս մասին քիչ առաջ Բաղրամյան պողոտայում հրավիրված հավաքի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Աշխատակազմին հրահանգել եմ պատրաստել ստորագրման ՀՅԴ–ն եւ «Ծառուկյան» դաշինքը ներկայացնող նախարարներին աշխատանքից ազատելու մասին որոշումները։ Բացի դրանից, առաջիկա Կառավարության նիստին աշխատանքից կազատվեն այդ կուսակցությունները ներկայացնող մարզպետները»,– ասաց վարչապետը։

Նիկոլ փաշինյանը նաեւ Բաղրամյան պողոտայում հանրահավաքում կոչ արեց հենց այս պահին բոլոր մարզերում դուրս գալ քաղաքների կենտրոնական հրապարակներ, գյուղերի գյուղամեջ և պահանջել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Փաշինյանի կոչով Երեւանի Բաղրամյան պողոտայում ցուցարարները 1 րոպե լռությամբ հարգեցին լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը եւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը «ԱԺ կանոնակարգ-օրենքի» 50-րդ հոդվածում փոփոխություն են առաջարկել, որը, ըստ «Ելք»-ի պատգամավորների թույլ կտա նրանց խափանել արտահերթ ընտրությունների անցկացումը՝ վարչապետի հրաժարականից հետո:

Խոսքն այն մասին է, որ վարչապետի հրաժարականից հետո ժողովուրդը կարող էր շրջափակել ԱԺ շենքը, որ նիստ չգումարվի եւ նոր վարչապետ չընտրվի, որպեսզի ԱԺ-ն ցրվի, իսկ այդ օրինագիծը նախատեսում է, որ նման դեպքում ԱԺ նիստը համարվում է ընդհատված եւ ԱԺ լուծարումը տեղի չի ունենում:

Նշենք, որ ԱԺ-ն այսօր ավելի ուշ արտահերթ նիստում 67 կողմ ձայներով ընդունեց այդ օրինագիծը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով քաղաքացիները հավաքվել են ԱԺ շենքի մոտ եւ շրջափակել շենքը:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache