ՀՅԴ-ն հայց է ներկայացրել Փաշինյանի կառավարության դեմ՝ բողոքարկելով Կարեն Կարապետյանի կառավարության որոշումը

68

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ իշխանության գործողությունների արդյունքում տուժածների թվում է նաև նրանց երբեմնի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն: Ու հիմա` թավշյա հեղափոխությունից հետո, երբ ՀՅԴ-ն այս անգամ էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության կազմում է, որոշել է վերականգնել ոտնահարված իրավունքները՝ հայց ներկայացնելով ՀՀ վարչական դատարան: Իսկ հայցը ՀՅԴ-ն ներկայացրել է նույն կառավարության դեմ, որի մաս է կազմում` բայց բողոքարկելով նախորդ կառավարության որոշումը:

Եվ այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ՀՅԴ-ն հուլիսի 16-ին դիմել է վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀԿ-ական նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության՝ 22.03.2018թ. Երևան քաղաքի 33-րդ թաղամասի նկատմամբ բացառիկ հանրային գերակա շահ ճանաչելու մասին թիվ 332-Ն որոշումը մասնակի` Հանրապետության փողոցի թիվ 30 հասցեում գտնվող «Քաղաք» պանդոկի աստիճանավանդակի մասով:

Կարելի է ենթադրել՝ «Քաղաք» պանդոկը (կամ առնվազն դրա աստիճանավանդակը) պատկանում է ՀՅԴ-ին, ուստի որոշել են այն փրկել հանրային գերակա շահի անվան տակ քանդվելուց: Միայն թե զարմանալի է՝ ինչո՞ւ ՀՅԴ-ն դատարան չէր դիմել ավելի վաղ՝ ՀՀԿ իշխանության օրոք, կամ ինչո՞ւ այդ որոշման դեմ չէր դժգոհել, ընդվզել` նախկին կառավարության կազմում լինելով: Եթե իրենք էլ են համոզված եղել, որ կոալիցիայի մաս կազմելով հանդերձ իրենց բողոքը չէր բավարարվի, դատարան դիմելու դեպքում էլ վճիռը կլիներ Բաղրամյան 26-ի թելադրանքով, ապա կարող են այդ մասին խոստովանել:

Իսկ մինչ այդ նշենք, որ հուլիսի 20-ին դատարանը որոշում է կայացրել կառավարության դեմ ՀՅԴ հայցը վերադարձնել՝ դիմումում թույլ տված սխալները վերացնելու և կրկին ներկայացնելու համար: Այնպես որ, սպասենք այս գործով զարգացումներին»:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache