ՀՅԴ-ն ինքնակամ չի հեռացել կոալիցիայից

0

«Ժամանակ» թերթը գրել է. «Պարզվում է, որ ոչ թե ՀՅԴ-ն է ինքնակամ հեռացել կոալիցիայից, այլ ճիշտ հակառակը՝ ՀՀԿ-ականներն են որոշել, որ իրենց այլևս այդպիսի անհուսալի գործընկեր պետք չէ: ՀՀԿ-ՀՅԴ ապահարզանը տեղի է ունեցել մոտավորապես այսպես: Երբ 7-հոգանոց ՀՅԴ խմբակցության պատգամավորներից երկուսը՝ Սուրեն Մանուկյանը և Անդրանիկ Կարապետյանն, արդեն հայտարարել էին, որ միանում են Նիկոլ Փաշինյանի համաժողովրդական շարժմանը, ՀՅԴ ղեկավարները որոշում են խոսել ՀՀԿ ներկայացուցիչների հետ:

Նրանք հայտարարում են, որ իրենց կուսակցությունում այս հարցում միասնական դիրքորոշում չկա, և խմբակցության անդամներից չորսը պատրաստ են քվեարկել հօգուտ ՀՀԿ թեկնածուի, իսկ երեքը կքվեարկի հօգուտ Փաշինյանի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache