Լրահոս

ՀՅԴ-ն օլիգարխիային փաթաթվել է եւ բաց չի թողնում

 

Քաղաքագետ Լեւոն Շիրինյանն այսօր “Հայելի” ակումբում հայտարարել է, որ սպասվող ավագանու ընտրություններում Տարոն Մարգարյանն ունի բացարձակ առավելություն ռեսուրսների եւ այլ պարամետրերի առումով, քանի որ ըստ ամենայնի նրան աջակցում են ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն:

Քաղաքագետը գտնում է, որ անկախ ամեն ինչից Գագիկ Ծառուկյանն ու ՀՅԴ-ն Տարոն Մարգարյանին կաջակցեն, եւ եթե չաջակցեին իրենք էլ իրենց թեկնածուներով հանդես կգային: Եթե թեկնածու չեն առաջադրել, ըստ այդ տրամաբանության, ուրեմն թեկուզ լուռ աջակցություն են հայտնել Տարոն Մարգարյանին:

Բանախոսը գտնում է նաեւ, որ Զարուհի Փոստանջյանը կքաղաքականացնի հարցը, իսկ “Ելքն” էլ երեւի թե կլողա: Քաղաքագետ Շիրինյանը գտնում է, որ ըստ էության հարուստ դասակարգը բացարձակապես վերցրել է իշխանությունը եւ ստեղծել տերմինաբանությամբ ասած` պլուտոկրատական/կլեպտոկրատական իշխանություն: Լեւոն Շիրինյանը կարծում էր, որ դիմադրելու հնարավորություն ուներ ՀՅԴ-ն սակայն ՀՅԴ-ն էլ է օլիգարխացել եւ փաթաթվելով օլիգարխիային բաց չի թողնում:



Загрузка...

Հեղինակի մասին

Kara

Kara